Ապրիլի 9-ին, ժամը 08:43-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ էլ, Հրազդանի կիրճում՝ Մալականի այգու հարեւանությամբ, ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել են Suzuki մակնիշի 11 ՏԼ 717 համարանիշի ավտոմեքենա՝ գլխիվայր շրջված, իսկ մեքենայի կողքին հայտնաբերել են տղամարդու դի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Մահացածը Երեւան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 58-ամյա Ա. Ց.-ն է: