Օրերս Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում Սերժ Սարգսյանի ելույթը «համեմված» էր թափուր աշխատատեղերի հայտարարությամբ, ինչը բուռն արձագանք էր ունեցել քաղաքացիների շրջանում: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանում աշխատատեղերն այլևս խնդիր չեն, պարզապես «քիչ վճարվող» աշխատանք է, ընդամենը 150 000 դրամով և որևէ մեկը չի ուզում գնալ աշխատել: Իր խոսքերը հաստատելու համար Սարգսյանը դիմել էր դահլիճում ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով «վկայել» էր. «150 աշխատատեղէ վարորդի, 250 աշխատատեղ ունենք կոմունալ ծառայությունում»: Պարզելու համար, թե իրականում ինչ վարորդի աշխատանք է 10 հզր դրամով, որին մեր քաղաքցիները լուրջ չեն վերաբերում ու անտեսում են, 1in.am-ի լրագրողը դիմել է քաղաքապետարան որպես վարորդ: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը.