Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոն Հարավային Կովկաս աշխատանքային այցի շրջանակներում երեքշաբթի օրը ժամանելու է Վրաստան:

Մայիսի 28-29 ԵԽԽՎ նախագահը հանդիպում է ունենալու նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, ԱԳ նախարարի, փոխվարչապետի և կրթության նախարարի հետ:Նշում է Новости-Грузия-ն:

Հարավային Կովկաս այցը Մինյոնը ավարտելու է Հայաստանում, որտեղ մայիսի 31-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահության շրջանակներում: Երևանում Մինյոնը հանդիպում է ունենալու նախագահի, Աժ խոսնակի և ԱԳ նախարարի հետ: