Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 05:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մասիս հատվածի 6-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում, «Volkswagen Jetta» մակնիշի 34 ZC 877 համարանիշով (վարորդ՝ 25-ամյա Կարեն Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել Հյուսիս-Հարավ նորակառույց ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը մարմնական վնասվածքներով եւ այրվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:04-ին, մարվել` 06:09-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո մեքենան մոտ 80 մետր առաջ է ընթացել ու հայտնվել դաշտում։ Հարվածն այնքան ուժգին է եղել բետոնե արգելապատնեշին, որ այն կոտրել եւ մոտ 10 մետր շպրտել է, իսկ մեքենան էլ մոտ 70 մետր հետքագծով առաջ է ընթացել։