Երեխային տեսակցելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախկին կնոջն ու նրա ծնողներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն առաաջդրված մեղադրանքը: Այսօր՝ ապրիլի 18-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարնում նա նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքում իրականությանը չհամապատասխանող ձեւակերպումներ կան:
«Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ հասկանում, համաձայն չեմ, իրականությանը չհամապտասխանող բաներ կան գրված»,-ասաց նա:
Գործով մյուս ամբաստանյալ Թագուհի Մանսուրյանը, որը Վլադիկ Մարտիրոսյանի նախկին կինն է եւ մեղադրվում է նրան մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Ես մասնագիտությամբ մատնահարդար եմ եւ բոլորն էլ գիտեն, որ իմ եղունգները դնովի են եւ հենց ես էլ դրել եմ եղունգներս, ես չէիր կարող ճանկռել նրան այս եղունգներով, առավել եւս վնասվածք հասցնել նրան, ինչպես գրված է մեղադրանքում: Ես ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում»,-ասաց նա:
Թագուհի Մանսուրյանի շահերի պաշտպան Անժելը Հոբոսյանն էլ միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ իր պաշտպանյալի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի վերջնական դատակաան ակտ կայացնելիս:
Հիշեցնենք, որ Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի 7 շենքի բակում, որդուն տեսնելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` բռնել է Թ.Մանսուրյանի ձեռքերը, ուժեղ սեղմել և քաշքշել է` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք, ինչպես նաև նույն վեճի ժամանակ Թ.Մանսուրյանին տվել է սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմաններում Ս.Տարոնցի 7 շենքի բակում նախկին կնոջից` Թ.Մանսուրյանից պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիքներ է տվել, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 21-ին, ժամը 13:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի 45/2 հասցեում գտնվող <<Մհեր Մար>> խանութի դիմաց իր որդուն տեսակցել չթույլատրելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հոր` Վաչագան Մանսուրյանի հետ, որի ընթացքում սպանության սպաառնալիք է տվել ընտանիքի անդամների հասցեին, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել, որից հետո դիտավորությամբ 4-5 անգամ բռունցքով հարվածնքեր է հասցրել ավտոմեքենայում նստած Վ.Մանսուրյանի դեմքին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 22-ին ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի 7 շենքի բակում որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորը` Կարինե Մանսուրյանին և նրա ընտանիքի անդամներին, ու այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Թ.Մանսուրյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, թևին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած Կ.Մանսուրյանի գլխին, ձեռքին, մատներին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Թագուհի Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել էվերջինիս հետ, որի ընթացքում Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է թևերը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հունիսի 3-ին ժամը 01:30-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է թևերը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հունիսի 3-ին ժամը 01:30-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա ձեռքերը` պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք: