Գյումրիում գտել են ապրիլի 16-ից անհետ կորած ռուս պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովին։ Այդ մասին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Լոշմանովին գտել են Մուշ թաղամասի տներից մեկում եւ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ պարզելու նրա անհետացման հանգամանքները։
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովի անհետացման վերարբերյալ: Նշվում էր, թե ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմանում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով եւ չի վերադարձել: