Սանկտ Պետերբուրգում ընթացող SportAccord խոշոր մարզաքաղաքական միջոցառման շրջանակներում մայիսի 29-ին նախատեսված է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ժամանակ տեղի կունենա 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրվելուն հավակնող 8 մարզաձևերի շնորհանդեսը:
 
Այդ շարքում նախավերջինը հանդես կգա Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիան (FILA): Յուրաքանչյուր մարզաձևին կտրամադրվի 30 րոպե: ՄՕԿ-ին կներկայանան նաև բեյսբոլի, սոֆտբոլի, կարատեի, ռոլեր սպորտի, մարզական ժայռամագլցման, սքվոշի, ուշուի, ինչպես նաև ջրադահուկների ու վեյկբորդինգի միջազգային ֆեդերացիաները: Նախնական տեղեկություններով, ՄՕԿ-ի գործկոմի անդամների քվեարկության արդյունքները կհրապարակվեն մայիսի 29-ի երեկոյան կամ հաջորդ առավոտյան: Ամենայն հավանականությամբ, Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի սեպտեմբերյան համաժողովին կներկայացվի 2-3 մարզաձև, որոնցից միայն մեկը կգրանցվի Օլիմպիադա-2020-ի ծրագրում,-գրում է Փաստինֆոն: