Կասկած չկա, որ ինքդ էլ կարող ես մի քանի հաջող գաղափարներ մտածել, որը քո սիրելիին կստիպի մոռանալ ամեն ինչ: Մի վախեցիր չհասկացվելուց կամ հիմար թվալուց, քանի որ այդպիսի փորձը կարող է բորբոքել հարաբերությունների կրակը:

Տանիք

Ցանկալի է՝ քաղաքի կենտրոնում ինչ-որ բարձրահարկի կամ գրասենյակային շենքի: Տաք եղանակին սեքսով զբաղվելու համար հրաշալի վայր է: Կարելի է նաեւ չշտապել, հազիվ թե այդտեղ ինչ-որ մեկը ձեզ անհանգստացնի: Այսպիսով, վերցրու մեկ շիշ գինի եւ սիրելիդ հետ գնա՝ ավելի մոտ ամպերին: Իսկ ինչպիսի մայրամուտ կարելի է տեսնել կրքոտ համբույրներից հետո...

Գիշերային լողափ

Կրքոտ համբույրներ՝ ավազի վրա: Կապ չունի՝ սիրելիիդ հետ ծով հանգստանալու ես գնացել, թե պարզապես դուրս եք եկել գետի ափ. նման վայրում սեքս փորձելն անհրաժեշտություն է: Միայն հաշվի առեք, որ դրա համար կարելի է անգամ ոստիկանությունում հայտնվել: Այնպես որ, էկզոտիկ վայր մեկնելուց առաջ ծանոթացեք նաեւ տեղի մենթալիտետին:

Տրոլեբուսի դեպո

Դժվար չի լինի պայմանավորվել պահակի հետ, ով քո ու քո սիրելիի առջեւ ցանկացած տրանսպորտային միջոց կբացի:

Ցերեկային լողափ

Եթե լողափը ձեզ գիշերը ձանձրացրել է, կարող եք համարձակվել սեքս փորձել ցերեկային ժամին: Դրա համար փնտրեք ամայի վայր կամ գնացեք վաղ առավոտյան, երբ զբոսաշրջիկները քաղցր երազներ են տեսնում: Հարմար կարող է լինել լողափի խցիկը՝ կողմնակի հայացքներից խուսափելու համար:

Հանրային վայր

Սա իր տեսակով դասական է: Ինտիմի համար հարմար է խանութի կամ թատրոնի հանդերձարանը, կինոթատրոնի վերջին շարքը, ռեստորանի զուգարանը: Հնարավոր է՝ կցանկանաք հետո նորից գալ՝ տպավորությունները կրկնելու համար:

Շինհրապարակ

Քաղաքի ցանկացած մասում շինարարություն է իրականացվում: Գտիր հարմար վայր, միայն հաշվի առ, թե որտեղ են պահուստային ելքերը եւ պատրաստվիր օբյեկտում աշխատողների հետ երկխոսությանը: