Չնայած տարիքային և ազգային պատկանելիության տարբերության այս բոլոր մարդկանց վրա հետք է թողել իրենց գործունեությունը: Արտաքնապես նրանք միմյանցից տարբերվում են, սակայն նրանց միավորում է այն հանգամանքը, որ բոլորն էլ պատկանում է աշխարհի ամենամեծ քրեական խմբավորումներին: 

Նդրանգետա իտալական խմբավորման պարագլուխ Սեբաստիանո Պելլե: 

«Նդրանգետան» ձևավորվել է Իտալիայի ամենաաղքատ շրջաններից մեկում Կալամբրիում: Այն համարվում է ամենահաջողակ իտալական խմբավորումներից մեկը: Որոշ տվյալներով Նդրանգետաի եկամուտը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3%-ի չափով: 

Ժակ Իմբերը մարսելյան մաֆիայի պարագլուխներից մեկն է:

Իմբերը «երեք բադ» ֆրանսիական խմբավորման անդամներից մեկն է, որը մեծ ազդեցություն ուներ 1950-60-ական թվականներին: 1977 թվականին նրա նկատմամբ կատարվեց մահափորձ, որը հետագայում դարձավ«22 փամփուշտ. անմահը» ֆիլմի սյուժեն: 

Ալեքսեյ Պետրովը, որը ավելի հայտնի է խորամանկ Լեոնյա մականունով, Մոսկվայի սլավոնական խմբավորումների պարագլուխն է 2009 թվականին Վյաչեսլավ Իվանկովի կամ Յապոնչիկի մահվանից հետո: 

Նյու Յորքի Բոնանո քրեական խմբավորման պարագլուխ Վինսենտ Բասիանո Գեղեցիկ Վինի մականունով: Բոնանո ընտանիքը իտալո-ամերիկյան մաֆիայ հինգ ընտանիքներից մեկն է, որը հսկում է Նյու Յորքի քրեական աշխարհը: Բացի Բոնանո ընտանիքից մյուսներն են Գամբինո, Ջենովեզե, Կոլոմբո և Լուկեզեն: Բասիանոն 2011 թվականից գտնվում է ցմահ ազատազրկման մեջ: 

Վինսենտ Ջիգանտե Նյու Յորքի Ջենովեզե ընտանիքի պարագլուխը: Ջիգանտեն Ջենովեզե ընտանիքի պարագլուխն է եղել 1981 թվականից մինչ իր մահը 2005 թվականը: 1990-ականների սկզբին նրան համարում էին Ամերիկայի ամենահզոր գանգսթերներից մեկը: Ձերբակալությունից խուսափելու համար նա հաճախ շրջում էր փողոցներով խալաթով և քթի տակ մրմնջում էր անհասկանալի նախադասություններ: Սակայն 1997 թվականին Նյու Յորքի ոստիկանությունը ի վերջո ձերբակալեց Ջենովեզեին և դատապարտվեց 12 տարի ազատազրկման, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն: 

Յակուձաի թոշակի անցած պարագլուխ Սինձի Իսիխարա: Յակուձան համարվում է աշխարհի ամենախոշոր գանգսթերական խմբավորումներից, ունի մի քանի տասնյակ անդամ: Յակուձաները միակ քրեական խմբավորումն, որ թույլ է տալիս իր անդամներին թոշակի գնալ, ինչպես և վարվեց Իսիխարան հերթական ձերբակալությունից հետո: 

Ասլան Ուսոյան, որը քրեական աշխարհում ավելի հայտնի է Դեդ Հասան անունով: Դեդ Հասանը գլխավորել է Ռուսաստանում Կովկասի խմբովորումների պարագլուխը: Ոսոյանը գնդակահարվել էչ 2013 թվականի հունվարի 16-ին անհայտ անձի կողմից: 

Սիցիլյան Կոզա Նոստրա խմբավորման ազդեցիկ անդամներից մեկը: Կոզա Նոստրան ամբողջ աշխարհում ամեանահայտնի իտալական մաֆիաներից մեկն է: Այն ստեղծվել է XIX դարի վերջին: Խմբավորումը բաղկացած է մի քանի կլաններից, որոնք հսկում են իրենց տարածքները: 

Քրեական հեղինակություն Զախարի Կալաշով, որը ավելի հայտնի է Շաքրո մականունով: Ռուսաստանից դուրս Կալաշովին հաճախ անվանոււմ են ռուսական մաֆիայի պարագլուխ կամ վրացի քրեական հեղիանկություն: Նա գործունեությունը սկսել է դեռևս Խորհրդային Միության տարիներին: Նա համարվում էր Ասլան Ուսոյանի համախոհներից մեկը: 2010 թվականից նա ազատազրկման մեջ է գտնվում Իսպանիայում, որը համաձայնվել է վերջինիս արտահանձնել Վրաստան, որտեղ Շաքրոն պետք է անցկացնի ևս 18 տարի: 

Ջոզեֆ Ջուզեպե Բոնանո Նյու Յորքում համանուն կլանի հիմնադիրը: Բոնանոն համարվում է Վիտո Կարլեոնի հիմնական նախատիպերից մեկը: Բոնանոն երբևիցե երկար ժամանակ չի ազատազրկվել և մահացել է 97 տարեկան հասակում 2002 թվականին: 

Կարլեոնե խմբի ղեկավար Գաետանո Ռիա: Կարլեոնե կլանը, որի անունով էլ կոչվում է հանրահայտ կինոնակարը, երկար ժամանակ համարվում է Կոզա Նոստրայի հիմնական ընտանիքը, իսկ վերջինիս անդամները կրում են բոսից բոս տիտղոսը: Կորլեոնե քաղաքը, որի բնակչությունը հաշվում է շուրջ 12.000, գտնվում է Պալերմոի հարավում:

Վյաչեսլավ Իվանկով, որը ավելի հայտնի է իր Յապոնչիկ մականունով: Վյաչեսլավ Իվանկովը մինչ իր մահը 2009 թվականը համարվում էր Մոսկվայի սլավոնական խմբավորումների պարագլուխ: 1997 թվականին ձերբակալվել է ԱՄՆ-ում դրամաշորթման մեղադրանքով: 2005 թվականին վերդարձել Ռուսաստան:2009 թվականի հուլիսին ծանր վիրավորվել է մահափորձի ժամանակ,որից առաջացած բարդացումների պատճառով էլ մահացել է մի քանի ամիս անց: