Ռուս-թուրքական «Բարեկամության նախնական համաձայնագիրը» և Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը
Օգոստոսի 24-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Թուրքիայի ոչ օրինական՝ Մուստաֆա Քեմալի կառավարության հետ ստորագրում է «Բարեկամության նախնական համաձայնագիր», որով Քեմալին խոստացվում է ահռելի ռազմական օգնություն «Անտանտի ինտերվենցիայի դեմ պայքարելու համար», որն իրականում, ինչպես հայտնի է, թուրքերի կողմից օգտագործվում է նախ և առաջ Հայաստանի և Կովկասի հայության դեմ: Համաձայնագրի մյուս կարևոր կետը՝ Խորհրդային Ռուսաստանի կողմից թուրքական որևէ իշխանության հետ մինչ այդ կնքված միջազգային պայմանագրերը չճանաչելու որոշումն էր, եթե այն չի ճանաչվել Թուրքական Ազգային Մեծ ժողովի կողմից (բնականաբար, խոսքը գնում էր Սևրի պայմանագրի մասին), ինչպես նաև՝ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության ապահովումը (АВПР, Ф.04, Оп.39, П. 322, Д.52997, Л.35-36, հրատարակված է Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ151-152): Ոչ մեկը խաբված չէր: Իրականում դա պայմանագիր էր Հայաստանի դեմ, իսկ խորհրդային զինամթերքի օգտագործումը ծրագրավորված էր պատառ-պատառ լինող Հայաստանի դեմ:
Այսուհետև Թուրքիայի կառավարության դիմումները Խորհրդային կառավարությանը սկսվում են սույն պայմանագրին հավատարմության հավաստիություններով և Հայաստանի կողմից Սևրի պայմանգրի իրականացման ձգտումների հիշատակումով՝ անվանելով այն գերիմպերիալիստական ձգտում: Ռուսաստանի խորհրդային կառավարությունը, վաղուց հասկացած լինելով քեմալական թուրքական իշխանությունների գերազգայնական նպատակները (АВПР, Ф.132, Оп.4, П. 104, Д.40, Мл.14-16, Подлинник; հրատարակված է Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ 147-148), շարունակում էր թույլ տալ Թուրքական ռազմական ագրեսիան խորհրդային զենքով, փողով ու սննդամթերքով և երկերերսանիորեն պահպանում էր «բոլոր ճնշվածների պաշտանության» հռետորաբանությունը:
«Բարեկամության նախնական համաձայնագիրը» կնքելուց մեկ շաբաթ հետո, սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի է ունենում Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը: Այդ «դարակազմիկ» համագումարին բոլշևիկներ Զինովևն ու Ռադեկը Մոսկվայից ժամանել էին իրենց սրտակից բարեկամ, հայ ժողովրդի դահիճներից մեկի, 1918թ. Բաքվի ջարդերի կազմակերպիչ Էնվերի հետ միասին նույն գնացքով: Կոնֆերանսին մասնակցում էին նաև Թուրքիայում հայերի ջարդերի կազմակերպման համար մահապատժի դատապարտված և Խորհրդային Ռուսաստանի կողմից գրկաբաց ընդունված Էնվեր, Բեհաէտդին Շաքիր և Խալիլ փաշաները (Հայոց Ցեղասպանությանը սրանց գործնական մասնակցության մանրամասները Ցեղասպանության հետազոտությանն առնչվող բազմաթիվ հրապարակումներից զատ տես նաև առաջին աշխարհամարտի ընթացքում թուրքական բանակի սպա, Վանի ինքնապաշտպանների դեմ ռազմական գործողությունները գլխավորած Ռաֆայել դե Նոգալեսի վերջերս ռուսերեն հրատարակված գրքում,- Рафаель де Ногалес, Четыре года под полумесяцем, М., 2006): Ռուսաստանի կոմունիստներն իրենց հերթին հավանաբար ավելի հաջող ընտրություն չէին կարող անել, քան անսկզբունքային և անբարոյական Ռադեկին (Балабанова А. И. Моя жизнь –борьба. Мемуары русской социалистки 1897-1938, М., 2007, Էջ 258-259): «Արևելքը հայերի հաշվին բոլշևիկացնելու» ծրագրի առնվազն համահեղինակ հայ բոլշևիկ Ա.Միկոյանը նույնպես մասնակցել է այս կարևոր համագումարին, բայց նրա հիշողությունների գրավոր տեքստում հիշատակվում է միայն ԱՄՆ կոմկուսի անդամ Ջոն Ռիդի ելույթը ամերիկյան իմպերիալիզմի գիշատիչ էության մասին (А.Микоян, Так было, гл. 8): Հավանաբար ավելորդ է ասել, որ Միկոյանի «անաչառ հիշողությունների» սույն տեքստում բացակայում է նաև ողջ մայիս-օգոստոս ամիսների իր եռուն գործունեության հիշողության հատվածը:
Իսկ ահա Արևեքի ժողովուրդների կոնֆերանսի ավարտից ուղիղ տաս օր հետո, սեպտեմբերի 17-ին, Արևելքի ժողովուրդների քարոզչության ու գործողությունների խորհրդի նախագահությունը Բաքվում որոշում է ընդունում, որ Արևելքի ժողովուրդների հեղափոխականության, Ադրբեջանում զարգացում ապրող թրքասիրության ու գաղութարարության ծրագրերի, ինչպես նաև Թուրքիայում սոցիալիզմի գաղափարախոսության հոգևարքի դեմ միակ փրկությունը… թուրքական ազգայնական ուժերի հարձակումն է Հայաստանի վրա՝ Հայաստանի ժողովրդին շահագործող դաշնակցականներին տապալելու և հեղափոխական Թուրքիայի հետ միավորվելու նպատակով: Հայաստանի դեմ պատերազմը կնպաստի նաև Ադրբեջանում բոլշևիկների դիրքերի ամրապնդմանը… «Արևմտյան Եվրոպայում հասարակական զայրույթը կանխելու համար Հայաստանի վրա հարձակումը դիվանագիտական տեսակետից պետք է արվի հետևյալ կերպ. Թուրքական զորքերը կսկսեն հարձակումը Հայաստանի վրա, իսկ մենք մեր տպագրությամբ և Եվրոպայում մեր ունեցած տեղեկատվական օրգանների միջոցով սարսափելի աղմուկ կբարձրացնենք հայ-թուրքական նոր կոտորածների և այն մեկ անգամ ընդմիշտ դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, իսկ այդ կոտորածները դադարեցնելու համար մեր զորքերը կմտնեն Հայաստան նրա զորքերից մերկացված արևելյան սահամաններով, և ազգային պատերազմները կհայտարարվեն պարտված, իսկ դրանց փոխարեն կհաստատվի Սովետական իշխանություն: Ապա մենք Հայաստանից դուրս կմղենք թուրքական զորքերը (ինչին թուրքերն անառարկելիորեն կենթարկվեն) և հայերի ու թուրքերի միջև հետեգա բախումները կանխելու համար մեր զորքերով կգրավենք հայ-թուրքական սահմանը: Այսպիսով մենք արևմտաեվրոպական պրոլետարիատի աչքին կներկայանանք խաղաղարարների խիստ առաքինի դերով, ովքեր Հայաստան են մտել միայն կոտորածներին վերջ տալու և հայ ժողովրդի մնացորդները վերջնական ոչնչացումից փրկելու համար» (АНИ РА, Ф. И3, Оп.3, Д.7, Лл.1-2 и об., Копия, Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. հատոր 2, մաս 1, էջ 170-172; Саркисян Е. К. За кулисами (Как рождался Московский договор 1921 г.). –«Литературная Армения», 1991в, № 1, с.71-82): Անհավատալի է, բայց այս անամոթ, խայտառակ որոշումն իսկապես եղել է: Նախագահել են Կոմինտերնի գործադիր մարմնի ղեկավար Գ. Զինովևը և Արրբեջանի հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը:
Ավելին, այն ուղարկվել է Երրորդ Ինտերնացիոնալի Գործկոմի նախագահություն և Ռւոսաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտե, պատճեն՝ Խորհրդաին Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ:
Բոլշևիկ ասկյարների հետ համագործակցության մասին հայ բոլշևիկների կոչը և «թուրք բոլշևիկների» հակահայկական գործողությունները
Հայ բոլշևիկներն, իհարկե, մասնակցել էին Արևելքի ժողովուրդների կոնֆերանսին, անտեղյակ չէին այս քննարկումներին: Եվ սրան հաջորդել է հայ բոլշևիկների ավելի խայտառակ որոշումը: Սեպտեմբերի 20-ին, Բաքվում նստած հայ կոմունիստների կենտրոնական կոմիտեն «Հույժ գաղտնի» մակագրությամբ հրահանգ է ուղարկում իր բջիջներին, հանձնարարելով բոլոր միջոցներով քայքայել գործող հայկական բանակը, նպաստել դասալքությանը և ամեն կերպ խանգարել բանակի մոբիլիզացիային, ճակատներում զինվորներին համոզել չկրակել հարձակվող թուրք զինվորների դեմ, լքել ռազմական դիրքերը և տուն վերադառնալ, չենթարկվել հայ սպաների հրամաններին և անհրաժեշտության դեպքում նրանց ոչնչացնել, և սրա հետ միասին ներշնչել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթական թուրք ասկյարը հեղափոխական ասկյարն է, ով ոչ միայն հաղթվող երկրի նկատմամբ որևէ բռնություն թույլ չի տա, չի վնասի խաղաղ բնակչությանը, այլև կօգնի աշխատավոր հայ ժողովրդին ազատվել իմպերիալիզմին ծառայող դաշնակներից: Փաստաթուղթն ստորագրել են Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը, Շավարշ Ամիրխանյանը, Իսահակ Դովլաթյանը և Աշոտ Հովհաննիսյանը:
Չգիտեի՞ն այս փաստաթուղթը ստորագրողները, թե ինչ է սպասվում: Անշուշտ գիտեին: Այդ փաստաթուղթը ստորագրած Մռավյանը մեկ ամիս անց, հոկտեմբերի 19-ին «մեծ եղայրներին»՝ ռուս կոմունիստների ԿԿ-ին գրություն է ուղարկում իր տագնապների մասին. «Թուրքական ազգային բանակի գրոհը Հայաստան վեր կածվի Հայաստանի հանրապետության … կեսի գրավման… Կկրկնվեն 18 թ. բոլոր սարսափները, երբ Հայաստանի լավագույն մասը մինչև վերջին կաթիլը կողոպտված ու սնանկացած էր, իսկ բնակչությունից տասնյակ, հարյուր-հազարավոր մարդիկ զոհվեցին դաժան կոտորածներից, սովից և համաճարակներից» (Саркисян Е. К. За кулисами (Как рождался Московский договор 1921 г.). – "Литературная Армения", 1991, № 1, էջ 74): Գիտեին, բայց… բոլշևիկ էին:
Սեպտեմբերի 27-ին Գ. Չիչերինը տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանին, որ Թուրք «ապստամբները» գրավել են իրենց այդքան խանգարող Շախտախը, վերհասկում են Շախտախտ-Ջուլֆա երկաթգիծը, որ «մեր գործը չի այն հայերի համար նվաճել», և որ Հայաստանի հետ օգոստոսի 10-ի համաձայնագիրը մեզ չի պարտադրում թուրքերի դեմ պատերազմել (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.172, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 176-177) (մինչդեռ օգոստոսի 10-ի համաձայնագրով այն հայտարարվել էր չեզոք գոտի և գտնվում էր ռուսական զորքերի վերահսկողության տակ): Իսկ սեպտեմբերի 29-ին բոլշևիկյան ԿԿ Քաղբյուրոյի նիստում որոշում է ընդունվում շարունակել փողով ու զենքով օգնել քեմալիստներին, և համալրել 11-րդ կարմիր բանակը (РГАСПИ, Ф.17, Оп.2, Д.36, Л.15, 37, 39, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 177), այն նույն բանակը, որը Զանգեզուրում ոչնչացնում էր հայկական գյուղերի բնակչությունը: Լրացուցիչ օգնություն ստացած թուրքերը գրոհ են սկսում նաև Կարսի և Սարիղամիշի ուղղությամբ ու շարժվում դեպի Բաթում: Բոլշևիկյան առաջնորդների մոտ անհասկանալի խուճապ է առաջանում, հանկարծ «պարզվում է», որ թուրքերի առաջընթացը ոգևորել է Կովկասի լեռնականների և արևելքի մուսուլմանների հակահեղափոխական տրամադրությունները, իսկ իրենք ամնեևին չեն տիրապետում թուրքական մտադրությունների հեռանկարներին (АВПР, Ф.04, Оп.39, П. 232, Д.52987, Л.40, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 179-180), չեն ուզում միջամտել ռազմական գործողություններին և, իհարկե, վախենում են նաև առնվազն քեմալականներին պատժելու Անտանտի միջամտության հնարավորությունից:
Մինչ բոլշևիկները զենքով ու ոսկով օգնում էին Քեմալին հաղթահարելու «արևելյան իմպերիալիզմը», իսկ իրականում Արևելյան Հայաստանում օսմանյան և կովկասյան թուրքերի հետ միասին ռազմական ուժով վերացնում էին կովկասյան և օսմանյան թուրքերին միմյանցից բաժանող անկախ Հայաստանը, Քեմալը, «հետաձգելով արևելքի խորհրդայնացումը», ռուսական զենքով շարունակում էր ավարտին հասցնել հայերի կոտորածները (Հաճըն ,- 15 հոկտեմբերի, Կարս- 30 հոկտեմբերի), և, իհարկե, կոտորում ու թալանում խաղաղ բնակչությանը: Ինքնապաշտպանվող Հաճընի հայերի պարտությունից հետո «թուրք բոլշևիկների¦ կողմից ջարդը այնքան սոսկալի էր, որ մարդիկ զանգվածաբար ինքնասպան էին լինում կամ տղամարդիկ սպանում էին իրենց ընտանիքի անդամներին՝ թուրք զինվորի ձեռքը չընկնելու համար. «Արամ Պաղպուտարեան ականատեսի վկայություն. Օղովլուգեան տան մոտ երկու տասներկու տարեկան պատանի… զենքերը մեկը մյուսի կրծքին դրեցին՝ մեկ, երկու երեք հաշվեցին և զենքի բլթակը ձգեցին՝ միասին նահատակվելով մեր աչքի առաջ…»: Եղիսաբեթ Պալապանյանը գրում է. «դեղագործ Հովսեփի եղբայրը իր ամբողջ ընտանիքը և Միհրան Գայանյանին նույնպես մի շարքով կանգնեցրել էր սպանելու համար… Հովսեփը եկավ տեսավ, որ չեն մեռել, թույնը հանեց և բերանները լցրեց…»:
Ակուլինե Խանճյան-Թաթուլյանը հիշում էր. «Կաթնասուն երեխաներ խանձարուրներիի մեջ փաթաթված գետին էին նետված, նրանց վրայով կոխկտելով անցանք: Տղամարդիկ իրենց ընտանիքը շարած՝ մի կապարով էին գնդակահարում թշնամու ձեռքը չընկնելու համար» (Գրաճեան Գրիգոր, Վերադարձ դէպի անցեալ, Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչություն, Բեյրութ, 2013, էջ 103): Սրան չէր զիջում չդիմադրած Կարսի հայ բնակչության սարսափելի կոտորածը: Սա էր ռուս բոլշևիկների սրտակից բարեկամ Քեմալի նպատակը: Բնականաբար, չեն խնայում նաև հայ կոմունիստներին, ովքեր միամտաբար իրենց կոմունիստական կուսակցության վկայականներն էին ներկայացնում: Բաքվի «Կոմունիստ» թերթը գրում է, որ «Կարսի հայկական զորքերը ընդհուպ մինչև թուրքական բանակի մուտքը քաղաք համոզված էին, քաղաքի վրա գրոհողները թուրք բոլշևիկներն են, և այդ պատճառով չէին դիմադրում: Նույն կարծիքին էր նաև Կարսի աշխատավորությունը: Բացարձակապես համոզված էին, որ կարմիր դրոշներով հարձակվողները հեղափոխական Թուրքիայի բանակն է: Բայց քաղաքը գրաված զորքերը չխնայեցին ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ ծերերին: Հինգ օր շարունակ արյունառուշտ զինվորներն ու քրդերը խաղաղ բնակչությանը նկատմամն կիրառեցին մարդկային երևակայությունից վեր գազանություններ: Կողոպտում էին բոլորին անխտիր: Չխնայեցին նույնիսկ կոմունիստներին, ովքեր ներկայացնում էին իրենց կուսակցական պատկանելության վկայականները» (С.Врацян, Армения между большевистским молотом и турецкой наковальней. Ереван, 1992, էջ 87-88):
Զանգեզուրից Նժդեհի զորամիավորումներից քշված կարմիրները նոյեմբերին նոր արշավանք են սկսում՝ օսմանյան թուրքերից կազմված մի գնդի հետ միասին: Մի շարք գյուղերի հետ միասին մեծ զոհեր տալով նվաճվեց նաև Արծվանիկը. «Գյուղում մնացածները, այդ թվում կանայք ու երեխաները, զոհ են դառնում կարմիրբանակայինների կույր վրեժխնդրությանը: Նրանք Արծվանիկում թալանում են բոլոր տները, բռնաբարում երեսուն կին» (Ա.Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը, Երեւան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2000, էջ 298): Զեյվա գյուղում երկու օր դիմադրելուց հետո թնդանոթների հարվածերին չդիմանալով՝ հայկական զորքը թողեց գյուղը: «Մարդիկ կոտորվեցին: Չգիտեմ՝ ով, Զեյվայում որոշեց, որ պիտի գնան, դիմավորեն բոլշևիներին: Վեց տղամարդ ու մի կին՝ Շողերը, աղ ու հացն առած գնացին դիմավորելու գյուղի վրա եկող բոլշևիկներին: Աղ ու հացն արուն դառան, կրակեցին մերոնց վրա, Շողերն ու մի տղամարդ փրկվեցին, մյուսները կոտորվեցին խնձորի խառերի տակ: Թուրքերը վառեցին Զեյվան ու թալանեցին¦( Գ.Սմբատյան, Երկաթե վարագույրից այս կողմ, էջ 172):
Հայ բոլշևիկների՝ թուրքերին չդիմադրելու «հույժ գաղտնի» կոչին հակառակ «թուրք բոլշևիկները», ի դեմս քեմալական Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթար փաշայի, 1920 թ. նոյեմբերի 8-ին Արևելյան ռազմաճակատի հրամանատար Ք. Կարաբեքիրին նույնպես գաղտնի նամակ է ուղարկում, հրահանգելով «Ոչնչացնել հայերի բանակը, բռնախլել զենքը և բաժանել մուսուլմաններին, հայերին զրկել նոր բանակ ստեղծելու իրավունքից, տիրել երկաթուղիներին և անմիջական ուղղակի կապ հաստատել ադրբեջանական թուրքերի հետ»( ՀՀ ԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 31, թ. 6, Հայաստանի Հանրապետություն, 16.03.1991):
Հազիվ թե ռուս բոլշևիկների համար մեծ անակնկալ էր, որ իրենց տված զենքով «թուրք բոլշևիկները» կոտորում էին խաղաղ հայ բնակչությանը: Դրան նրանք մեծ հաշվով առանձնապես դեմ չէին: Բայց հեռանկարում «արևելյան սոցիալիզմի» հոտը չէր գալիս, Կովկասում տեղավորված և վերաակտիվացած թուրքերը դառնում էին վտանգավոր, նրանց նույնիսկ պարզ առկայությունը բորբոքում էր Կովկասի մահմեդականների «նացիոնալիզմը», ինչը տվյալ դեպքում Ռուսաստանից ազատվելու ցանկությունն էր: Ռուսական զենքով ինքնուրույն գործելու հնարավորություն ստացած թուրքերն այլևս չէին խորհրդակցում «իրենց բարեկամ» ռուս բոլշևիկների հետ, չէին տեղեկացնում իրենց ռազմական ծրագրերի մասին և նույնիսկ չէին արձագանքում Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմի հարցերին: Ստեղծված իրավիճակում ռուս բոլշևիկները որոշում են իրենց բարեկամ թուրքերի դեմ «որպես գործընկերներ» օգտագործել Հայաստանին ու Վրաստանին (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.199-200, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 210): Որոշում է կայացվում չշտապել Հայաստանը խորհրդայնացնելու, քանի որ թուրքերի գրոհները Խորհրդային Հայաստանի դեմ պարտավորություններ կդնի Խորհրդային Ռուսաստանի վրա՝ թուրքերի դեմ (АВПР, Ф.04, Оп.39, П. 232, Д.54987, Ж.42-44, Копия: Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 213): Լուծումը պետք է լիներ այնպիսին, որ դաշնակցական Հայաստանն օգներ Ռուսաստանին զսպելու թուրքերի ախորժակը, բայց՝ միայն հայկական պատասխանատվությամբ, ռուսները պարտավորված չպիտի զգային հայերի նկատմամբ և րպիտի գործեին թուրքերի դեմ:
Մինչ բոլշևիկները փորձում էին լուծում գտնել «շշից դուրս եկած ջինին» զսպելու իրենց անելիքների շուրջ, քեմալական զորքերը խորանում էին Կովկասում: Ստալինը Լենինին խորհուրդ է տալիս թուրքերի հետ հարաբերությունները չվատացնել դաշնակցականների (ինչ տվյալ դեպքում նշանակում էր՝ հայերի) պատճառով (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.5211, Завренная копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 236):
Ռուսների համար խնդիրը, սակայն, դաշնակցականները կամ հայերը չէին: Խնդիրը Ադրբեջանն էր, կովկասյան և քեմալական թուրքերի խիստ առարկայացած միավորումն էր, Բաքվի նավթի կորուստն էր: Առհասարակ ողջ այդ քննարկումների մեջ սարսափելի ցինիզմ կա: Տպավորությունն այնպիսին է, որ բոլշևիկները ոչ մի պատասխանատվություն չեն զգում և չեն կրում Լենին-Մուստաֆա Քեմալ համաձանության հետևանքների վերաբերյալ: Վերջ ի վերջո, Ստալինը Լենինին խորհուրդ է տալիս Հայաստանը խորհրդայնացնել և սեպ դարձնել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, թույլ չտալով նրանց ընդհանուր սահման ունենալ (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.1999, Л.3, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 237):
Հայաստանի խորհրդայնացումը «թուրք բոլշևիկների» կողմից
Մինչ Ռուսաստանի պաշտոնատարներն իրենց մեջ քննարկում էին թուրքերի հանդեպ իրենց հնարավոր վերաբերմունքի հարցը, վերջիններս գրավում են նաև Ալեքսանդրապոլը և շարունակում առաջ շարժվել: Հայ բոլշևիկների քարոզչությամբ հիպնոսացած հայոց բանակը կարծես իսկապես թուրքերին ընդունում էր որպես «հեղափոխական ասկյարի» և միայն խաղաղ բնակչության հերթական կոտորածաներից էր ուշքի գալիս: Նույնիսկ Ալեքսանդրապոլի հայ բոլշևիկները թուրքերի մուտքը ողջունել են որպես ընդամենը դաշնակցականներին տապալելու նպատակ և Հայաստանի բոլշևիկյան հեղափոխության օգնություն, և թուրքերի հետ միասին ձևավորել են հեղկոմներ(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.252-254, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 261-264): Դրան զուգահեռ Ադրբեջանի «աշխատավորությունը» քեմալականների մուտքն ընդունում էր որպես ազատարարների: Հենց սա վերջապես ստիպեց ուշքի գալ ռուս բոլշևիկներին. նավթաշատ Բաքուն կորցելու վտանգն առարկայանում էր: Թուրքերին դիմադրելու ընդունակ հայկական բանակ այլևս չկար, իսկ Կարմիր բանակը պայմանագրով դաշնակցում էր թուրքերի հետ:
Նոյեմբերի 23-ի բոլշևիկյան առաջնորդների քննարկումը կրկին օրակարգ է մտցնում Հայաստանը խորհրդայնացնելու և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև սեպ դարձնելու ծրագիրը (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.2004, Лl.1-12, 16, Подлинник Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ.250-251; РГАСПИ, Ф.2, Оп.1, Д.16244, Л.1-3об, Подлинник; Ю.Барсегов, էջ 253-255): Մինչ նրանք քննարկում էին այդ հնարավորությունը, թուրքական զորքը գլխավորող Քյազիմ Կարաբեքիրը վերջապես հարաբերության մեջ է մտնում «մոսկովյան բոլշևիկների» ներկայացուցչի հետ, մերժում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ռուսների միջամտության առաջարկը և հայտարարում, որ Թուրքիան ընդամենը կատարել է Քեմալ-Լենին համաձայնագրով իր վերցրած պարտավորությունը՝ հեռացնել դաշնակցականներին և խորհրդայնացնել Հայաստանը, իսկ Հայաստանից գրաված տարածքները Թուրքիային անհրաժեշտ են ինքնապաշտպանության համար, քանի որ Ռուսաստանը իրենց որևէ ռազմական օգնություն չէր ցույց տալիս հայկական հարձակումների դեմ և պատրաստ է Նախիջևանը տալ Հայաստանին՝ Թուրքիային կտրելով Ադրբեջանից: Մինչդեռ Թուրքիան,- գրում են նրանք,- «ընդհանուր հեղափոխական գործին¦ մի ամբողջ կենսունակ մահմեդական երկիր է զոհաբերել Ադրբեջանում: Հիմա Ռուսաստանի հերթն է Վրաստանը խորհրդայնացնելու (РГАСПИ, Ф.85, Оп.С/Турция, Д.3-4, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 260-261): Միաժամանակ Մուստաֆա Քեմալը սկսում է խոսել այն մասին, որ Անտանտի կողմից Սևրի պայմանագիրը Թուրքիայի օգտին վերանայելու դեպքում թուրք նացիոնալիստները պատրաստ են մի կողմ նետել բոլշևիկների կողմից պարտադրված և թուրքական քաղաքական ու ազգային ծրագրերը ճնշող ծանր պայմանները(РГАСПИ, Ф.2, Оп.1, Д.16321, Лл.1,8,20,21, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 264-265): Ռուսներից գաղտնի Անտանտի երկրների հետ համաձայնություն կայացնելու Քեմալի քայլերին վաղուց կասկածող ռուս բոլշևիկները ոչինչ չեն հակադրում թուրքական փաստարկներին, նույնիսկ ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ չհամաձայնեցնելը և խաղաղ բնակչության կոտորածները:
Հայաստանը խորհրդային հայտարարած թուրքերից նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար նրանք ընդամենը որոշում են կարմիր բանակը մտցնել Հայաստան ու համալրել Հայաստանի Հեղկոմի կազմն իրենց թեկնածուներով: Նրանց ամենից ավելի անհանգստացնում էր այն հարցը, որ թուրքերը լիովին անկախ էին տնօրինում Հայաստանի խորհրդայնացման ընթացքը: Հնարավոր է՝ քեմալական թուրքերին մի փոքր զսպելու, «բոլշևիկացած Հայաստանն» իրենց կողմը գրավելու և Հայաստանի խորհրդայնացման գործին մասնակից դառնալու նպատակով ռուս բոլշևիկները համոզել են Խորհրդային Ադրբեջանի Ժողկոմի նախագահ Ն.Նարիմանովին նոյեմբերի 28-ին հայտարարել, որ այսուհետև Նախիջևանն ու Զանգեզուրը Խորհրդային Հայաստանինն են, իսկ Ղարաբաղին տրվում է ինքորոշման իրավունք (РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.37, Лл.1-2, Телеграфная лента; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 266): Իհարկե նրանք հիանալի հասկանում էին, որ Ն.Նարիմանովի հայտարարությունը որոշում չէ, սակայն դեպքերի զարգացումների արագությանը համապատասխան դիպվածային արագ արձագանքներ էին պետք:
Նոյեմբերի 29-ին ռուսների կողմից ձևավորած հայկական նոր Հեղկոմը, Կարմիր բանակի հետ միասին Իջևան մտնելով, հայտարարում է, որ աշխատավորական Թուրքիայի օգնությամբ Հայաստանը դառնում է խորհրդային և պատրաստ է համատեղ պայքարել Անտանտի իմպերիալիստների դեմ, և որ Խորհրդային Հայաստանը համակրանքով է վերաբերվում Սևրի պայմանագրի նկատմամբ աշխատավորական Թուրքիայի ատելությանը (Великая Октябрьская социалистическая революция и победа власти в Армении (Сборник документов), Ереван, 1957, էջ 433-434; МИД СССР, Документы внешней политики СССР. М., Госполитиздат, 1959, Т.3, էջ 348-349) : Հայ բոլշևիկների այս հայտարարությունը իր դրսևորումները պետք է գտնեին հետագայում ՀՀ-ում իրականացվող քաղաքական բռնաճնշումների էության վրա:
Ռուսաստանի բոլշևիկների մեջ խուճապը շարունակվում էր: Նրանց համար արդեն հստակ է, որ Թուրքիան չի «բոլշևիկանում», և իրենց ձեռքից էլ դուրս է գալիս արդեն խորհրդայնացած Հայաստանը: Քննարկվում է, թե ինչպե՞ս համոզել թուրքերին Հայաստանից նոր տարածքներ չնվաճել, արդեն գրավված տարածքներից նոր զիջումներ անելով՝ Կարսը թողնել թուրքերին, իսկ Ալեքսանդրապոլը՝ խորհրդայնացող Հայաստանին, խորհրդային բոլշևիկյան զորքերի վերահսկողությամբ (РГАСПИ, Ф.558, Оп.2, Д.28, Л.1,Подлинник; РГАСПИ, Ф.5, Оп.2, Д.314, Л.68; Подлинник Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 295-296), թե՞ Կարսը ամեն գնով պահել, որովհետև դա է միջոցը նավթաշատ Բաքվի պահպանության(АВПР, Ф.04, Оп.51, П.321а, Д.54873а, Копия; Оп.39, П.232, Д. 53001, Л.6, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 274-276):
Եվ, իհարկե, ոչ մի խոսք դաշնակից թուրքերի կողմից խաղաղ հայ բնակչության հանդեպ իրականացվող կոտորածներն ու թալանը դադարեցնելու մասին: Այս ողջ խայտառակություններից հետո նոյեմբերի 30–ին «Պրավդա» թերթում հրապարակվում է Հայաստանի իրավիճակի մասին խորհրդային Ռուսաստանի պաշտոնական գնահատականը՝ Ստալինի միջոցով. «Դաշնակցական Հայաստանը տապալվել է, անկասկած, որպես Անտանտի պրովոկացիաների զոհ, որը նրան (Հայաստանին-Հ.Խ.) տրամադրում էր թուրքերի դեմ, իսկ հետո խայտառակաբար լքել է՝ թողնելով թուրքերի հոշոտմանը: Հազիվ թե կարելի է կասկածել, որ Հայաստանը փրկության ուրիշ ելք ունի, քան Խորհրդային Ռուսաստանի հետ միությունը» ( Сталин И. Положение на Кавказе. Беседа с сотрудником газеты «Правда» //Правда, 269, 30 ноября 1920г.; Сталин И., Т.4, М.: Госполитиздат, 1954, էջ 410; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 276):
Դեկտեմբերի 2-ին բոլշևիկների կողմից տապալված Հայաստանի դաշնակցական կառավարությունը թուրքերի հետ կնքում է խայտառակ հաշտության պայմանագիր՝ նրանց զիջելով գրաված բոլոր տարածքները, Հայաստանը զրկելով պաշտպանվելու հնարավորությունից և փաստացի բոլոր փախստականներին զրկելով հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Դեկտեմբերի 2-ին Օրջոնոկիձեն հաղորդում է Լենինին և Ստալինին, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտարարում է Խորհրդային Հայաստանի օգտին Նախիջևանից, Զանգեզուրից և Ղարաբաղից հրաժարվելու մասին (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.3318, Лл.1-2, Подлинник; РГАСПИ, Ф.5, Оп.2, Д.314, Л.68; Подлинник, Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 284): Ավելորդ չի թվում կրկնել, որ այս հայտարարությունները հավանաբար արվում էին ռուսների ճնշման տակ՝ մի կողմից հայերին համոզելու, որ Հայաստանի միակ հեռանկարը Խորհրդային Ռուսաստանն է, մյուս կողմից ուժեղացած քեմալականներին «հիշեցնելու», որ Կովկասի հարցերով որոշումներն ընդունում է Ռուսաստանը:
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի հանրապետության կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները և ստորագրվում է համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը իշխանությունը հանձնում է Հեղափոխական կոմիտեին (Сборник действующих договоров, соглашений и конвенций, заключенных РСФСР с иностранными государствами, Вып. 3, М., 1992, Номер 79, с. 14-15; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 289): Քանի որ բոլշևիկների կողմից ստորագրված սույն համաձայնագրի բոլոր կետերն անմիջապես խախտվել են, թերևս ավելորդ չէ վերհիշել դրա ամենակարևոր դրույթները: Եվ այսպես, ըստ այս հիշարժան համաձայնագրի երրորդ կետի՝
- Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Սոցիալիստական Խորհրդային Հայաստանի կազմի մեջ անվիճելիորեն մտնում են. Էրիվանի նահանգը, իր բոլոր մարզերով, Կարսի նահանգի այն մասը, որը ռազմական տեսակետից կապահովի Ջաջուռից մինչև Արաքս երկաթգծի տիրապետությունը, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի մարզը օգոստոսի 10-ի համաձայնությամբ որոշված սահմաններով, և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք մինչև սեպտեմբերի 28 –ը պատկանում էին Հայաստանին:
- Չորրորդ կետ,-Հայկական բանակի հրամանատարական կազմը որևէ պատասխանատվության չի ենթարկվում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հռչակումն իրականացրած գործողությունների համար:
- Դաշնակցական և սոցիալիստական այլ կուսակցությունների (СР, СД) անդամները որևէ հետապնդման չպիտի ենթարկվեն կուսակցական պատկանելության և մինչև Հայաստանի խորհրդայնացումը կոմունիստական կուսակցության դեմ պայքարելուն մասնակցության համար,
- Հեղկոմը կազմվում է հինգ կումունիստից և ձախ դաշնակցության երկու անդամից՝ կոմկուսի համաձայնությամբ,
- Ռուսաստանի խորհրդային կառավարությունն անմիջապես միջոցներ է ձեռնարկու Սոցիալիստական Խորհրդային Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար ռազմական ուժեր կոնտրոբացնելու ուղղությամբ:
Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչի առաջին հրամանը հենց նախորդ կառավարության անդամների ձերբակալության հրամանն էր(АВПФ, Ф.148, Оп.3, П.1, Д.1а, Л.45, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ с.294): Դեկտեմբերի 4–ին Պրավդա թերթում հրատարակվում է Ստալինի հոդվածը, որով նա հպարտորեն հայտարարում է, որ Հայաստանը խորհրդայնացել է և §Հայաստանի ու շրջակա մուսուլմանների միջև դարավոր թնամանքը լուծվել է մի հարվածով՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի աշխատավորների եղբայրական համագործակցության հաստատմամբ…այսպես կոչված «հայկական հարցը», որի շուրջ գլուխ էին ջարդում իմպերիալիստական դիվանագիտության հին գայլերը, հաջողվեց լուծել միայն Խորհրդային իշխանությանը» (Правда, номер 273, 4 декабря 1920 г.; Сталин И. Сочинения, М., Госкомиздат, 1954, Т.4, էջ 413-414): Անտանտը, պարզվում է, հայերին թողել է թուրքերի հոշոտմանը, իսկ ահա Խորհրդային Ռուսաստանին դաշնակից «բոլշևիկ թուրքերը» մտահոգ են օր առաջ հայերին փրկել «հայ դաշնակցականներից», եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ են տեսնում շարունակել հոշոտել հայերին:
Չնայած ռուս բոլշևիկների այս ինքնավստահ հայտարարություններին, նրանք հիանալի հասկանում էին թուրքական վտանգը, հասկանում էին, որ դրության տերը իրենց իսկ օգնությամբ դարձել են թուրքերը, միմյանց մեջ քննարկում էին թուրքերին հերթական զիջումների հնարավորությունները («չենք առարկում Կարսում թուրքերի ժամանակավոր մնալուն¦, §Եթե թուրքերը փորձեն գրավել Վրաստանի վիճելի տարածքները, մասնավորապես Ախալցխան և Ախալքալակը, մենք չենք առարկելու, միայն պնդելու ենք, որ ավելի առաջ չգնան¦,§բայց թող նախաձեռնությունը իրենցից գա«, «մեզ համար ռիսկային է այդ տարածքների համար թուրքերի հետ գժտվելը» (РГАСПИ, Ф.85, Оп.3с, Д.13, Лл.1-3, Подлинник; Ф.64, Оп.1, Д.21, Л.278, Коия; АВПР, Ф.64, Оп.39, П.232, Д. 53001, Л.6, РГАСПИ, Ф.85, Оп.3с, Д.13, Лл.1-3, Подлинник, Автограф (Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 302-304):
Միաժամանակ փորձում էին համոզել թուրքերին, որ դաշնակցական վտանգն անցել է, որ պետք է վստահել հայ կոմունիստներին և նրանց հետ բանակցել Հայաստանի հետ նոր պայմանագրի հարցը(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.278, Копия, АВПР, Ф.64, Оп.39, П.232, Д.53001, Л.6, Копия; РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.50, Лл.6-6об., Заверенная копия; РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.278, Копия, РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.50, Л.4; (Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 304, 305, 307…), ինչին թուրքերն առարկում էին՝ պնդելով, որ միայն Ռուսաստանի հետ են պատրաստվում քննարկել Հայաստանի սահմանների հարցը, և շարունակում էին թալանել Հայաստանը: Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը տեղեկացնում է Չիչերինին, որ «Թուրքերը կողոպտում են Հայաստանը, մթերքների պահեստները նույնիսկ մանկատներից, տանում են գյուղացիների անասունները, երկիրը դատարկում են» ( РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.49, Лл.16-16об (Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 316): Սրան հետևում է Թուրքիայի բողոքն այն մասին, որ Հայաստանի մահմեդաբնակ տարածքները Հայաստանին թողնելու դեպքում այդ բնակչությանը կոտորած է սպառնում(РГАСПИ, Ф.85, Оп.15, Д.25, Лл.2-6 . Подлинник (Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 320-321): Երկու «բոլոր ճնշված ժողովուրդների պաշտպան» «եղբայր երկրների»՝ Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնական գրագրության մեջ համառորեն շարունակում է շրջանցվել թուրքերի կողմից հայերի անցյալ և ընթացող կոտորածների հիշատակումը, ինչպես նաև թուրքական զորքերի դուրս բերումն Ալեքսանդրապոլից (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.282. Кпоия, Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 340-341):
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Lragir.am, 15 հոկտեմբեր 2014 թ.
Похожие
Нарек Саркисян, погибший накануне в Сюнике, был из Севана
Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
Америабанк назван лучшим банком по обмену валюты в Армении по версии журнала Global Finance
Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
Америабанк назван банком года Армении в 2022 г. журналом The Banker
Ameria PhonePOS. Новое приложение для получения безналичных платежей с помощью смартфона
Google Pay и Google Wallet доступны для клиентов Америабанка
Америабанк. В авангарде банковского сектора Армении
Америабанк назван самым надежным банком Армении по версии журнала Global Finance
Успешно завершена крупнейшая программа по корпоративным облигациям на рынке ценных бумаг РА
Global Finance удостоил Америабанк наградой «Самый инновационный цифровой банк в Центральной и Восточной Европе 2022»
Америабанк удостоился награды Euromoney за превосходство как лучший банк в Армении в 2022г.
Безналичное лето: Возможность выиграть 22 путевки для клиентов Америабанка
Америабанк объявлен победителем в номинации «Лучший банк в области устойчивого финансирования 2022»
Америабанк получил награду «Сделка года 2021 – зеленая торговля» в рамках Программы содействия развитию торговли ЕБРР
Սոնայի ամուսինը հրաժարվել էր ընդունել Փաշինյանի ցավակցությունները, իսկ տղաների ծնողները մոռացել էին, թե ով է մեղավոր նրանց մահվան մեջ
Америабанк признан лучшим банком Армении в 2022г. по версии журнала «Global Finance»
Известны победители рекламных лотерей Америабанка «Живи по-армянски», «Живи с улыбкой» и «Живи без границ»
Америабанк признан лучшим инвестиционным банком Армении по версии Global Finance
Америабанк удостоился очередной награды Международной финансовой корпорации в сфере торгового финансирования
Америабанк привлек капитал второго уровня на сумму 15 млн евро от компании «Триодос Инвестмент Менеджмент»
Америабанк заключил новые кредитные договоры с responsAbility и ГФКП
Поколение Америя 14. Эксклюзивная возможность начать профессиональную карьеру в
Америабанке
Америабанк и Фонд международного развития ОПЕК заключили кредитное
соглашение на сумму 30 млн долларов США для развития устойчивой энергетики
и малого бизнеса в Армении
Банкоматы Америабанка и банка «HSBC Армения» будут обслуживать держателей карт двух банков по специальным тарифам
Коронавирус в Украине и мире: главные новости 24 марта
Мировая схватка с коронавирусом: Китай обнадежил прорывом
Зараженных намного больше: врач инфекционист обратилась к украинцам
Из Польши 20 марта поездами привезли более тысячи украинцев
В Житомире подтвердили первый случай коронавируса
Раскрыт главный секрет коронавируса
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц
Как женщины уничтожают мужественность в мужчинах
18-летний охранник на концерте Джастина Бибера затмил самого певца
Мелания Трамп продолжает выбирать черные наряды для дипломатических встреч
Юлия Ковальчук с короткой стрижкой стала похожа на голливудского актера
Tyga нашел замену Кайли Дженнер: что мы знаем о 24-летней модели и бывшей официантке Джордан Озуна
ПОСЛЕДНИЕ НОВОСТИ. АНАСТАСИЯ ЗАВОРОТНЮК
Турецкая газета впечатлена 120-миллионной яхтой Самвела Карапетяна
«Айоц Ашхар»: По факту аудиозаписи собрания компании САС заведено уголовное дело
«Жаманак»: Самый вероятный кандидат на должность губернатора Армавира – сын генерала Манвела Григоря...
«Айкакан Жаманак»: Министр юстиции Арпине Ованнисян желает получить мандат
Beeline – спонсор международного фестиваля авторской песни «Парус надежды-2017»
Звезда Шарля Азнавура будет установлена на Аллее славы Голливуда
Рейтинг Empire: кинолюбители назвали лучший фильм всех времен
Современное армянское кино будет представлено на кинофестивале в Турции
Дом Мэрилин Монро выставили на продажу за семь миллионов долларов