Արևմտյան Չինաստանի արևմուտքում փրկարարները կոյուղուց դուրս են բերել նորածին երեխայի: Ծնողները փորձել են այդ միջոցով ազատվել երեխայից: Այն մասին, որ խողովակում երեխա կա, փրկարարական ծառայությանը հայտնել են տեղի բնակիչները, որոնք խողովակից լսել են երեխայի լացի ձայն: Այս մասին գրում է բրիտանական Express պարբերականը:

Խողովակից երեխաին դուրս բերելու համար փրկարարները կտրել են այն հատվածը, որտեղ գտնվել է երեխան և այն տեղափոխել հիվանդանոց, որտեղ բժիշկները զգոությամբ բացել են խողովակը և դուրս բերել երեխաին:

Ինչպես նշում է պարբերականը խողովակի շրջանագիծը, որտեղ ընկել է երեխան, կազմել է ընդամենը 10 սմ,որտեղ երեխան մնացել է մի քանի ժամ մինչ փրկարարների ժամանելը:

Այժմ ոստիկանությունը որոնում է նորածինի մորը: Հետաքննության մեջ է գտնվում երեխայի սպանության գործը: Դեպքը տեղի է ունեցել Չժեցզայն հարուստներով բնակեցված շրջանում գտնվող բնակելի տանը: Այդ շինության տիրոջ խոսքերով նորածինի մայրը դժվար թե ծննդաբարել է բաղնիքում, քանի որ այնտեղ չկան արյան հետքեր, ինչպես նաև ավելացրել է, որ բնակիչների մեջ նաև հղի կանայք չկան:

Փրկված երեխան այժմ գտնվում է հիվանդանոցում և ոչ մեկ և ոչինչ չի սպառնում նրա կյանքին: