ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով ես և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապում էիք, ինչի պատճառով մեր մեքենաները խախտել են երթևեկության կանոնները և գերազանցել թույլատրված արագությունը: Գագիկ Շամշյանի անողոք տեսախցիկը, ճանապարհին տեղադրված արագաչափի հետ միասին, ֆիքսել են դա: Բնականաբար, մուծելու ենք տուգանքը: Վստահաբար` մեր, և ոչ թե վարորդների գրպանից, քանի որ շտապելու մեղավորը մենք էինք: Ափսոս, որ տուգանքների մի մասը չի ուղղվելու Արմավիրի համայնքներին: Կարծում եմ, ապագայում կարելի է առաջարկել, որ նման տուգանքներից գոյացած գումարից մասնաբաժին ուղղվի այն համայանքների արտաբյուջետային հաշիվներին, որտեղ գրանցվել է խախտումը: ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»: