«Մանչեսթեր Յունայթեդը» պահեստային ծրագիր ունի:
«Ներկայումս կենտրոնական պաշտպաններից մեր տրամադրության տակ մնացել են միայն Ակսել Տուանզեբեն, Էրիկ Բային և Դեյլի Բլինդը:
Իմ կարծիքով, Էրիկը և Դեյլին շատ լավ հանդիպում անցկացրին «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Ես պետք է խոսեմ նրանց հետ և ճշտեմ, թե ինչպես են նրանք իրենց զգում:
Ես ինքս շատ եմ մարզվում մարզասրահում, այնպես որ Տուանզեբեի հետ կարող եմ դուրս գալ խաղադաշտ»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: