Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 29-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +17+20,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Լոռիում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +12+17,
Տավուշում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+8, ցերեկը` +20+22,
Արարատում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +20+24,
Արմավիրում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +20+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +20+24,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+22,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +12+17,
Արցախում՝ գիշերը` +6+10, ցերեկը՝ +17+21: