1. Հաջողության հասնելու առաջին դասը կարելի է վերցնել առյուծի ձագերից:

Այդ դասը կոչվում է «դունչը արնոտել»: Նրանք կարողանում են սովորել: Նրանք սովորում են ավագ ու ավելի փորձառու առյուծներից: Եւ սովորում են ոչ թե դասագրքերով, այլ՝ գործով: Նրանք հաստատ գիտեն, որ որսալ սովորելու համար պետք է նաեւ դունչը արնոտել: Իսկ մենք նստարանների առաջ նստած՝ նայում ենք գրատախտակի մոտ կանգնածին, ով մեզ որսալ է սովորեցնում: Կամ ավելի վատ՝ փակվում ենք տանը ու ինքներս ենք սովորում, իսկ երբ գալիս է որսի ժամը, պարզվում է, որ ոչ միայն որսալ չգիտենք, այլեւ վախենում ենք արյան հոտից:

2. Հաջողության մյուս դասը կարելի է վերցնել ձկներից:

Դա կոչվում է «հոսքի դաս»: Ձկները միշտ հոսանքին հակառակ են լողում եւ, ի հեճուկս ընդհանուր կարծիքի, դա ճիշտ է: Նրանք դա անում են ոչ թե իրենց կյանքը բարդացնելու, այլ որպեսզի ավելի շատ ջուր բաց թողնեն: Այդպես նրանց կողքով շատ կերակուր եւ թթվածին է հոսում: Այդպես նրանց կյանքը մի քանի անգամ ավելի հարուստ է դառնում: Մենք, ի տարբերություն ձկների, սիրում ենք հոսանքի ուղղությամբ լողալ ու անգամ մնալ ճահճացած ջրերում. արդյունքում, կյանքի 40 տարվա փորձի փոխարեն մենք մեկ տարվա կյանք ենք ապրում 40 անգամ: Մենք չենք ցանկանում դուրս գալ հարմարավետության գոտուց եւ հետո զարմանում ենք, թե ինչու են այդքան քիչ հնարավորությունները:


3. Երրորդ դասը մենք կարող ենք սովորել փայտփորիկից:

Այն կոչվում է «ճիշտ կենտրոնանալու դաս»: Փայտփորիկը շատ բաներում խելացի է մեզնից: Այո, նա հարվածում է ծառին, բայց նա դա շատ հաջող է անում: Նա իրատես է, նա չի փորձում մեկ հարվածով ճեղքել ծառը, ինչն ուզում են անել մեզնից շատերը, նա կենտրոնացած է, նա խփում է մի կետի՝ դանադաղորեն հասնելով իր որդին:

4. Հաջողության չորրորդ դասը մենք կարող ենք առնել շներից:

Այն սոցիալական է եւ կոչվում է «պոչդ առաջինը շարժիր»: 21-րդ դարում արդեն կարեւոր չէ՝ ինչ ես անում դու, այլ կարեւոր է՝ ինչպես ես դու մոտիվացնում ուրիշներին: Եւ այստեղ շունը հրաշալի օրինակ է: Շունը չի մտածում «դու նախ ինձ տուն տար, կերակրիր, հետո ես պոչս կթափահարեմ»: Շունն առաջինն է ցուցադրում իր զգացմուքները եւ միայն դրանից հետո է ստանում այն, ինչ իրեն պետք է: Ընդ որում՝ նա չի ստիպում ձեզ ոչ մի բան տալ, այլ այնպես է անում, որ ինքներդ ցանկանաք դա անել: