ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է 484.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.96 դրամ (նվազել է 0.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.93 դրամ (աճել է 0.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.48 դրամ (նվազել է 0,02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 264.22 դրամ, ոսկի՝ 19,569.91 դրամ, պլատին՝ 14,403.28 դրամ։
Մայիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել: