Ավելի քան 10 տարի առաջ սպանված հայտնի ռուս շանսոնիե Միխաիլ Կրուգի կինը ճանաչել է այն մարդուն, որը կրակել է իր ամուսնու ուղղությամբ: Սպանողը պարզվել է Վեսելյով ազգանունով հանցագործ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վեսելյովի կմախքի մնացորդները հայտանբերել են ցմահ ազատազրկված հանցագործի ակնարկով:
Քանի որ կասկածյալը վաղուց արդեն մեռած է, այդ պատճառով ճանաչման գործընթացը տեղի է ունեցել լուսանկարի միջոցով: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով հետաքննչական մարմիններին:
«Կրուգի այրուն ներկայացվել է Վեսելյովի լուսանկարը, որը համարվում է երգչի սպանության անմիջական կատարող: Նա ճանաչել է Վեսելյովին, որպես իր ամուսնու ուղղությամբ կրակած անձի»,- նշել է գործակալությանը տվյալներ հաղորդած հետաքննչական աղբյուրը:
Հիշեցնենք, որ 40 ամյա Միխայիլ Վարաբյովը, որը ավելի հայտնի իր ստեղծագործական մականունով Միխայիլ Կրուգ, մահացու վիրավորվել էր իր սեփական տանը: Դեպքը տեղի էր ունեցել 2002 թվականի հունիսի 30-ի գիշերը լույս հուլիսի 1-ին: