Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն վերջնական որոշում է կայացրել փոխել ակումբը:

El Confidencial-ը գրում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Չինաստանում, որտեղի ակումբներից մեկը նրան առաջարկում է եռամյա պայմանագիր՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով: Նշվում է, որ այդ ակումբը կարող է լինել «Հեբեյ Չայնա Ֆորչունը»:

34-ամյա Պեպեն վրդովված է Արքայական ակումբի ղեկավարության վերաբերմունքից: «Ռեալը» նրան առաջարկում է մեկ տարով երկարաձգել մինչեւ 2017-ի ամռանը նախատեսված գործող պայմանագիրը, իսկ ֆուտբոլիստը պահանջում է 2 տարվա պայմանագիր: