Քիմ և Քլոյ Քարդաշյաննների համար ամենակարևորը ընտանիքն է: Նրանք դիմել են իրենց երկրպագուներին և խնդրել օգնել իրենց հիվանդ զարմուհուն: Գրում է Daily Mail պարբերական:

Արդեն 17 տարի է նրանց զaրմուհին` Սիսին, պայքարում է քաղցքեղի դեմ: Այժմ նա ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի: Նրան այլևս չի օգնում քիմիոթերապիկ միջոցները:

Reality Show-ի աստղերն իրենց բլոգերում հաղորդագրություն են գրել, որտեղ իրենց երկրպագուներից խնդրում են օգնել իրեց զարմիկի կյանքը երակացնելու համար:

Սիսին հայկական դոնորի կարիք ունի, քանի որ նա հայկական արմատներ ունի: Քիմը և Քլոյը այնտեղի հայկական համայնքին խնդրում են գրանցել դոնորի համար` հույս ունենալով, որ նրանցից մեկը կհամապատասխանի Սիսիին:

«17 տարի է մենք աղոթում ենք, Սիսի և Աստված մեզ հետ է: Միշտ դրական, միշտ հավատքով»,- գրել է Քլոյը:

Նշենք, որ անցած տարի Քիմն իր բլոգում հաղորդագրություններ էր տեղադրում Զեք անունով երիտասարդ տղայի մասին, որին սրտի փոխներարկում էր հարկավոր: Երկու շաբաթ առաջ Քիմն իմացավ, որ Զեքն արդեն հիվանդանոցում է: Վիրահատությունը լավ է անցել և նա արդեն նոր սիրտ ունի: