Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ,- այդ մասին տեղեկացնում է «Le Parisien»-ը:
Աղբյուրի համաձայն` Չիլիայի հավաքականի ֆուտբոլիստը որոշել է հաջորդ մրցաշրջանից հանդես գալ Մյունխենի «Բավարիայում: Այդ որոշման մեջ մեծ ավանդ ունի նաև Գերմանիայի չեմպիոնի կազմում հանդես եկող իր հայրենակից Արտուրո Վիդալը: Ինչ վերաբերում է հրաժարագնին, ապա այն կկազմի մոտ 40 մլն եվրո:
Ավելի վաղ Սանչեսը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո իր ապագայի վերաբերյալ կխոսի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ: