Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ ցանկանում է մանչեսթերցիների կազմում հանդես գալ նաև հաջորդ մրցաշրջանում:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եմ հանդես գալիս 13 տարեկանից: Իհարկե, ցանկանում եմ մնալ: Այս մրցաշրջանում այնքան էլ շատ չեմ խաղում, սակայն ցանկանում եմ օգնել թիմին»,- Ռունիի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին: