Հայաստանի Ազգային ժողովը ընտրել է մշտական 9 հանձնաժողովների նախագահներին։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնել է, որ փակ քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր։

Առաջարկված 9 թեկնածուներն էլ ընտրվել են, ամենաշատ դեմ քվեները ստացել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, ամենաշատը կողմը՝ կրկին ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։

Առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրված Հակոբ Հակոբյանը ստացել է 80 Կողմ, 13 դեմ քվե։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Աշոտյանը ստացել է 56 կողմ, 36 դեմ քվե։ Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։

Անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրված Կորյուն Նահապետյանը ստացել է 81 կողմ, 11 դեմ։ Անվավեր է եղել 2 քվեաթերթիկ։

Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրված Հրայր Թովմասյանը ստացել է 78 կողմ, 16 քվե։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրված Խոսրով Հարությունյանը ստացել է 78 կողմ, 15 դեմ քվե։ Անվավեր է եղել 1 քվեաթերթիկ։

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրված Գագիկ Մինասյանը ստացել է 92 կողմ, 1 դեմ քվե։ Անվավեր է եղել 1 քվեաթերթիկ։

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ստացել է 73 կողմ, 17 դեմ քվե։ Անվավերէ եղել 4 քվեաթերթիկ։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրված Վարդան Բոստանջյանը ստացել է 85 կողմ, 7 դեմ քվե։ Անվավեր է եղել 2 քվեաթերթիկ։

Տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարդեւան Գրիգորյանը ստացել է 87 կողմ, 6 դեմ քվե։ Անվավեր է եղել 1 քվեաթերթիկ։