Հայաստանի Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով.
«Շնորհակալություն թիմակիցներիս, նրանց շնորհիվ եմ կարողանում այսքան գոլեր խփել:
Շատ երջանիկ եմ, որ այսօր՝ եզրափակչում, ևս գոլ խփեցի: Բոլորն անընդհատ ասում էին, որ եզրափակչում գոլ եմ խփելու: «Սելտայի» հետ անցկացրած պատասխան խաղից հետո ես ամեն օր երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին: Եվ խփեցի՝ շնորհիվ իմ թիմակիցների:
Շատ երջանիկ եմ, շատ ոգևորված: Շատ բան չկա ասելու, պարզապես պետք է վայելել այս պահը:
Երկու ճակատով էինք կռվում՝ Պրեմիեր-լիգայում և Եվրոպա լիգայում: ԱՊԼ-ում չկարողացանք ապահովել մեր տեղը Չեմպիոնների լիգայում, բայց այստեղ ներդրեցինք մեր ողջ ուժերը, արեցինք հնարավոր ամեն բան, և այժմ ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճեցինք»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք՝ ՄՅՈւ-ն Եվրոպա լիգայի եզրափակչում 2:0 հաշվով հաղթանակ տարավ, գոերից մեկը հեղինակեց Մխիթարյանը և իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: