Երեքշաբթի օրը մայիսի 28-ին ևս մեկ մարդ է մահացել նոր MERS- CoV կորոնավիրուսից: Այս անգամ կորոնավիրուսի զոհ է դարձել Ֆրանսիայի քաղաքացի, որը նոր էր վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններից: Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ առողջապահաության և սպառողների պաշտպանության Գլխավոր տնօրենի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով 65 ամյա տղամարդը ժամանել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Վալենսիեն հիվանդանոց ապրիլի 23-ին,որից հետո հիվանդը տեղափոխվել է Լիլի հիվանդանոց, որտեղ մայիսի 7-ին բժիշկները հաստատել են նրա վարակվածությունը: Այսպիսով մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսը կարողացել է ֆրանսիացուն սպանել: Ռուսական Интерфакс գործակալությունը ներկայացրել է հինգ փաստ նոր կորոնավիրուսի մասին:

  1. Գրանցվել է 49 վարակվածության դեպք, որից 27 մահվան ելքով:

Մայիսի 29-ին համաձայն Առողջապահության միջազգային կազմակերպության գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 49 դեպք, որից 27-ը մահվան ելքով: Վերջին մահվան ելքով դեպքերը գրանցվել են Սաուդյան Արաբիայում, որտեղ մահացել են ևս երեք մարդ:

  1. Կապը Մերձավոր Արևելքի հետ

Նոր կորոնավիրուսը ներթափանցել է Մերձավոր Արևելքից: 2012 էվականի հունիսին նրանից Սաուդյան Արաբիայում մահացել է առաջին մարդը: Անգամ իր անունը MERS-CoV (Middle East Respiratory Syndrome Coronavirus), քանի որ նրա հայրենիքը համարվում է Մերձավոր Արևելքը: Սակայն նոր կորոնավիրուսի գիտական անունը hCoV-EMC (Human Coronavirus-Erasmus Medical Center),որը ստացել է Հոլանդիայում գտնվող Էրազմա համալսարանից, որտեղ առաջին անգամ հետազոտել են կորոնավիրուսը:

Բացի դա ամենաշատ վարակվածության դեպքերը նույնպես գրանցվել են նույնպես Մերձավոր Արևելքում: Այսպես վիրուսից ամենաշատը տուժել է Սաուդյան Արաբիան, որից հետո գալիս են Քաթարը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները: ԵՄ-ում գրանցավծ բոլոր կորոնավիրուսի դեպքերը Մեծ Բրիտանիա, Ֆրանիս, Գերմանիա, բոլոր այս կամ այն չափով կապված է Մերձավոր Արևելք այցերի հետ:

  1. Կորոնավիրուսի փոխանցման հստակ միջոցը պարզված չէ

Բժիշկները կարողացել են հաստատել մի քանի դեպք, որի ընթացքում նոր կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց մարդու: Սաուդյան Արաբիան Առողջապահության միջազգային կազմակերպությանը հաղորդել է երկու դեպք, որի ժամանակ բժիշկները վարակվել են հիվանդների հետ շփվելով:

Սակայն թե հատկապես ինչ միջոցով է տեղի ունենում վիրուսի փոխանցումը գիտնականներին չի հաջողվել պարզել: Ամենայն հավանականությամբ վիրուսի փոխանցումը տեղի է ունենում միայն սերտ շփման պարագայում, քանի որ գրանցված բոլոր դեպքերում կամ վարակվել են ընտանիքի անդամները կամ բժիշկները հիվանդների միջոցով:

  1. Անորոշ ախտանիշներ

Վարակը իրեն ոչ տիպիկ է պահում` չներկայացնելով ոչ մի առանձնահատուկ ախտորոշիչներ:

«Այս կորոնավիրուսը նման չէ մեզ հատուկ վիրուսներին: Դեռևս նրա դեմ չեն կարողացել գտնել ոչ արյունավետ վակցինացում և ոչ էլ արդյունավետ դեղօրայք»,- նշել է Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Խալեդ Մագալանին:

  1. Նոր կորոնավիրուսի դեմ չկան վակցինացումներ և նույնիսկ դեղորայքներ