Վերջերս Վիվառո ընկերությունը հանրությանը ներկայացրեց BetConstruct ընկերության մշակած «Չինգաչունգ» խաղը: Չինգաչունգը բոլորիս մանկության տարիների սիրված խաղերից մեկն է, և Վիվառոյի այս նախաձեռնությունը շատերի համար անսպասելի և հաճելի էր: Վիվառոյի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում մարդիկ կարող են վայելել «Չինգաչունգ» խաղն առցանց տարբերակով:
Ինչպես նշեց Վիվառո ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանը. «Չինգաչունգ խաղի գեղեցկությունը հենց իր պարզության մեջ է: Այժմ մարդիկ կարող են խաղալ հեռավորության վրա և ունենալ հենց նույն զգացողությունները, որոնք ունենում են իրականում խաղալիս»:
Խաղացողները նախ ընտրում են այն կերպարները, որոնցով կատարելու են իրենց քայլերը, այնուհետև սկսում են խաղը: Իսկ կերպարների դերում հանդես են եկել հայկական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները:
Ըստ Հ. Համբարձումյանի՝ Չինգաչունգ խաղում են ամենուր՝ անկախ սեռից և տարիքից, և հենց դրանով է պայմանավորված խաղի նկատմամբ աճող հետաքրքրությունը թե՛ Հայաստանում թե՛ արտերկրում:
«Մեր օրերում, հաշվի առնելով հեղինակային մտքի պաշտպանության կարևորությունը, մենք միաժամանակ ձեռնամուխ եղանք խաղի պատենտավորմանը նաև Հայաստանից դուրս՝ հավատարիմ մնալով խաղացողներին բացառիկ խաղեր տրամադրելու սկզբունքին:
Խաղի շնորհանդեսից դեռ մեկ ամիս էլ չի անցել, բայց արդեն լայն մասսայականություն է ձեռք բերել և մեծ հետաքրքրվածություն կա արտերկրում: Աշխատում ենք Չինգաչունգը հասանելի դարձնել Հայաստանի սահմաններից դուրս՝ պաշտպանելով իր էքսկլյուզիվությունը», - հավելեց ընկերության գլխավոր տնօրենը: