Եգիպտոսի ժամանակավոր խորհրդարանի սալաֆի Գամել Համեդը բալետը անվանել է նոր ոճի արվեստ, որը արատավորում է իսլամը: Այդ պատճառով նա պահանջում է արգելել բալետի ներկայացումները երկրում:

«Ես ընդհանուր առմամբ դեմ չեմ արվեստին, սակայն դեմ եմ չարիքի, անբարոյականության, լկտիությանը և անառակությանը արվեստի ներքո»,- հայտարարել է Գամալ Համեդը մշակույթի, տեղեկատվության և տուրիզմի հանձնախմբի նիստի ժամանակ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությանը` հղում կատարելով տեղական լրատվական միջոցներին:

Նոր ֆինանսական տարվա բյուջետի քննարկումներին նվիրված նիստի ժամանակ իսլամիստների ներկայացուցիչը նշել է, որ բալետի մեջ ոչ մի լավ բան չի տեսնում, բացի մերկ պարողներից: Նա կարիք չի համարել բյուջետի մի մասը տրամադրել այսպիսի ամոթալի արվեստի համար:

Սակայն առանց պետական ֆինանսավորմամբ կարող է փակվել բալետը, որը մեծագույն է համարվում Մերձավոր Արևելքում և որտեղ խաղում են Եպրոպայից և ԱՊՀ երկրներից հրավիրված պարողներ: