Պակիստանում պայթյուն է եղել: Մահացել է 10 մարդ, իսկ 23` վիրավորվել: Գրում է Ria լրատվական կայքը:

Պայթյունը թնդացել է Պակիստանի Կալայա բնակեցված վայրի շուկաներից մեկի մոտ: Զոհվածների թիվը կարող է մեծանալ: Վիրավորվածներից շատերը կրիտիկական վիճակում են գտնվում:

Պիակիստանի Geo News հեռուստաալիքը հայտնում է, որ պայթուցիկ նյութը տեղադրված էր խանութում:

Երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը պայթյունի համար պատասխանատվությունը իր վրա չի վերցնում, բայց ինչպես հայտնում է Associated Press-ը այդ շրջանում «Թալիբան» խմբավորումը հաճախ հարձակումներ է գործում քաղաքացիների և իրավապահ մարմինների վրա: