Երեք սպորտաձև` ըմբշամարտը, բեյսբոլը և սկվոշը հայտնվել են 2020 թվականի ամառային օլիմպիադայում ներկայանալու կարճ ցուցակում,որոնցից մեկն էլ ընտրելու է Բուենոս Այրեսում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Այս մասին լրագրողներին հայտնել է օլիմպիական ծրագրերով ՄՕԿ-ի հանձնաժողովի նախագահ Ֆրանկո Կարարոն: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
ՄՕԿ-ը իր վերջնական որոշումը կայացնելու է 2013 թվականի սեպտեմբերին Բուենոս Այրեսում կազմակերպվող կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ:
«Դուք գիտեք, որ 27 սպորտաձև արդեն ընտրվել է. 25+ գոլֆն ու ռեգբին, մնում է միայն մեկ տեղ: Նիստը չի կարող փոխել օրենքները: Ես ունեմ այդպիսի լիազորություններ, սակայն դրանք կայանում են, որպեսզի հետևեմ օրենքների իրականացմանը: Այնպես որ մնացել է ընդամենը մեկ տեղ»,- նշել է Կարարոն:
Նա բացատրել է, թե ինչպես է տեղի ունեցել ընտրությունը. «Ծրագրային հանձնաժողովը պատրաստել է հաշվետվություն,որը ուղարկվել է մինչ նիստի սկիզբը: Այնուհետև տեղի է ունեցել պրիզենտացիան, որից հետո գործադիր խորհուրդը գաղտնի քվեարկությամբ կայացրել է իր որոշումը: Ընտրվել է երեք սպորտաձև,որը անցել է քվեարկության ինը փուլ: Գործադիր խորհուրդը որոշել է ներկայացնել երեք սպորտաձև պրիզենտացիաներից հետո,իսկ այժմ նիստը պետք է ընտրություն կատարի այդ երեք սպորտաձևերից»: