Միլանի դատախազությունը պահանջել է հայտնի իտալացի դիզայներներին Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանիին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ վերջիններս մեղավոր էին ճանաչվել հարկերից խուսափելու մեջ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Dolce & Gabbana հայտնի բրենդի հիմնադիրները մի քանի տարի գտնվել են Իտալիայի իրավապահ և հարկային մարմինների ուշադրության ներքո:
Հետաքննությունն անցկացնող մարմնի համաձայն 2004 թվականից, երբ Լյուքսեմբուրգում ստեղծվել են երկու Dolce & Gabbana կազմակերպություններ Luxemburg sarl и Gado sarl, հանրահայտ նորաձևության տան ղեկավարները զբաղվել են ֆինանսական հաշվետվության զանգվածային խեղաթյուրմամբ և հարկային փաստաթղթերի կեղծումով, որի արդյունքում Իտալիայի պետգանձարան չի վճարվել շուրջ միլիարդ եվրո:
2011 թվականի ապրիլին Միլանի դատավոր Սիմոնե Լիերտին հանել է հայտնի դիզայներների մեղադրանքները, քանի որ նրանց նկատմամբ մեղադրանքները համարել է անհիմն: Սակայն նույն տարվա նոյեմբերին Իտալիայի մերժել է նախկին որոշումը և գործը ուղղարկել վերանայման:
Մարտի վերջին Միլանի Վճռաբեկ դատարանը դիզայներներ Դոլչեին և Գաբանային ճանաչել է մեղավորներ շուրջ մեկ միլիարդ եվրոի չափով հարկերից խուսափելու մեջ: