Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Մոնտենեգրո-Հայաստան խաղին հնարավոր կլինի ձեռք բերել միայն խաղի օրը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00 (Չեռնոգորիայի ժամանակով) մարզադաշտից 2 կմ հեռավորության վրա՝ Իվան Միլուտինովիչ փողոցում գտնվող տոսմարկղից:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Տոմսերի օնլայն-վաճառք չի իրականացվում:

Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հարավային տրիբունայի A հատվածը: Տոմսերի արժեքն է 5 եվրո:

Հիշեցնենք՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան խաղը կկայանա հունիսի 10-ին: