Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 29-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասում՝ նախկին «Օրբիտա» գործարանի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից կրակ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեը:
Ժամը 00:14-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1/8 շինության՝ նախկին «Օրբիտա» ՓԲԸ տարածքում գտնվող էլ. սարքերի վերանորոգման արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 02:30-ին:
Ամբողջությամբ այրվել են արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 500 քմ, 2 անսարք ֆրեզերային հաստոց եւ կենցաղային իրեր: