Թուրքական OdaTV կայքի լրագրող Մահմուդ Ալընաքն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է Կարսի նկատմամբ թուրքական իշխանությունների անտարբերությանը։
Թուրք լրագրողը շեշտել է, թե Կարսում գործազրկությունը ահռելի բարձր տոկոս է կազմում, իսկ ովքեր աշխատանքի համար պանդխտության են մեկնում, փորձում են այլեւս չվերադառնալ Կարս։
Մահմուդ Ալընաքը նշել է, թե Կարսը հարակից գյուղերին կապող բազմաթիվ ճանապարհներ հայերի ժամանակներից կառուցված հողային ճանապարհներն են։
«Կարսը հայկական քաղաք լինելու համար են իշխանությունները պատժո՞ւմ Կարսի բնակիչներին։ Կարսը վճարում է հարկեր, մասնակցում է ընտրությունների, սակայն երբ գալիս է Կարսին ծառայություն մատուցելու ժամանակը, Կարսի առաջ փակ են իշխանության դռները»,-գրել է OdaTV-ի լրագրղը։