Hayeli.am-ը գրում է.
Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհել է պետական գույքի արդյունավետ կառավարումից՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ իրեն չի բավարարում այս ոլորտի ղեկավարի՝ Արման Սահակյանի աշխատանքը:
«Պետական գույքի կառավարման վարչություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են խնդիրներ պետական գույքի օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի և համապատասխան գույքի հաշվառման ոլորտներում, ինչպես նաև վարչության կողմից իրեն վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպելու առկա գործիքակազմի թերություններ: Արձանագրվել է նաև, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում անշարժ գույքի ոլորտում մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների ներուժը»,- նիստի ժամանակ հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ վարչապետը Արման Սահակյանին 1-ամսյա ժամկետ է տվել՝ քննարկելով շահագրգիռ պետական կառավարչական մարմինների հետ, կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսա-տնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության և դրանց հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման, կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի նախագիծ: Կառավարության աշխատակազմ կներկայացվի նաև պետական գույքի օտարման գործընթացում անշարժ գույքի վաճառքի ոլորտում մասնագիտացած բրոքերային կազմակերպություններին ներգրավելու վերաբերյալ առաջարկություն: Նա հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչության աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն, մասնավորապես ստեղծել պետական գույքի վաճառքի պատասխանատու ստորաբաժանում: Նույն նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մասնավորեցման ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ:
Մասնավորեցման ծրագրում ընդգրկված են հետևյալ ընկերությունները՝
<<Ընդունելությունների տուն>> ՓԲԸ- քաղ.Երևան, Մաշտոցի 47
<<Հրազդանի մարզահամալիր>> ՓԲԸ- քաղ. Երևան, Հրազդանի կիրճ 4
<<Ձիասպորտի կենտրոն>> ՓԲԸ- քաղ. Երևան,Շիրակի 39
<<Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն >>- քաղ.Երևան, Ֆանարջյան 76
<<Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն>> ՓԲԸ– քաղ. Երևան, Ֆուչիկի 32
<<Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն– քաղ. Երևան,Նորք–Մարաշ 9փ, 123
<<Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն>> ՓԲԸ– քաղ. Երևան, Դավթաշեն, փ/ա 25
<<Օշական մանկական վերականգնողական կենտրոն>> ՓԲԸ– Արագածոտնի մարզ, գ.Օշական
<<Դիլիջան>> մանկական հակատուբերկուլյոզային առողջարան>> ՓԲԸ– քաղ. Դիլիջան ,Օրջոնիկիդձե 5-րդ նրբ., տ.1
<<Երևանի երկաթուղու պոլիկլինիկա>> ՓԲԸ– քաղ.Երևան Արցախի 8բ
<<Նևրոզների կլինիկա>> ՓԲԸ Կոտայքի մարզ, գ.Քասախ, Ռ.Սաֆարյան 10
<<Հանրապետական անձավաբուժական կենտրոն>> ՓԲԸ– քաղ.Երևան,Աճառյան 2, փակուղի 4
<<Արաբկիր>> բժշկական համալիր–երեխաների եվ դեռահասների առողջության ինստիտուտ>> ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը– քաղ. Երևան,Մամիկոնյանց 30
<<Արտակարգ իրավիճակների օդանավակայան>> ՓԲԸ– քաղ.Ստեփանավան
<<Երևանի ոսկերչական գործարան>> ԲԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող
<<Ագրոսպասարկում>> ՓԲԸ- քաղ.Երևան, Տ. Մեծի 65ա
Գորիսի <<Բերրիություն>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Գորիս, Ամառանոցային 125
<<Կրթության ազգային ինստիտուտ> ՓԲ ընկերության <<Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն>>- քաղ.Իջևան, Սպիտակ լճեր
<<Հայփոստ>> ՓԲԸ- քաղ. Երևան, Սարյան 22
<<Հայավտոկայարան>> ՓԲԸ- Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի N 2/14
Տաշիրի կինոցանցի գույք- Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Վ.Սարգսյան փող., թաղ. 4, թիվ36/1
<<Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ>> ՓԲԸ- քաղ.Երևան, Օրբելի 41
<<Համո Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ>> կինոստուդիա>> ՓԲԸ- քաղ.Երևան, Աշտարակի խճուղի 30
<<Կրթության ազգային ինստիտուտ> ՓԲ ընկերության <Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն>> ԴՓԲԸ- քաղ.Իջևան,- բաժնեմասը– քաղ. Երևան, Արշակունյաց 12
<<Սևակ և Սաթինե>> ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երեւան, Արղության 10
<<Ավտոմատիկա>> ՓԲԸ –ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երևան, Թևոսյան 3/1
<<Կապուտակ>> ՓԲԸ- Գեղարքունիքի մարզ, քաղ.Սևան , Առափնյա գոտի
<<Հայառշինվերանորոգում-1>> ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երևան, Գլինկայի 7
<<Երառսպասարկում>> ՓԲԸ- քաղ. Երևան,Խորենացու փ.26ա
<<Երևանի ջրամատակարարման ուղեմաս>> ԲԲԸ- քաղ. Երևան,Արցախի 40
<<Գեոէկոնոմիկա>> ՓԲԸ- քաղ. Երևան,Կոմիտասի 49
<<Ընդերքաբան>> ԲԲԸ- քաղ. Երևան, Չարենցի 46
<<Բյուրեղ>> հանքային ջրերի գործարան>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Կոտայքի մարզ,գ.Բջնի
Իջևանի <<Ագրոսպասարկում>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Տավուշի մարզ,գ. Աչաջուր
Ախուրյանի <<Ագրոսպասարկում>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Ախուրյան խճուղի
Անիի <<Ագրոսպասարկում>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Շիրակի մարզ,գ. Մարալիկ
Վարդենիսի <<Բերրիություն>> ԲԲԸ –ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Վարդենիս,Չարենցի փող
<<Դվին կոնցեռն>> ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը– քաղ. Երևան,Արշակունյաց 67
<<Ջրհան>> ՓԲԸ- Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ
<<Արաքս>> ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երևան, Գ.Նժդեհի 37/8
<<Երվերելակ>> ՓԲԸ– քաղ. Երևան, Մասիսի նրբ. թիվ 13
<<Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ>> ՓԲԸ- քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4
<<Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն>> ՓԲԸ- քաղ. Երևան,Մ.Մկրտչյան 5
<<Գյուկոնդ>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Շիրակի մարզ, քաղ.Գյումրի, Խանջյան 1
<<Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր>> ՓԲԸ-Կոտայքի մարզ,քաղ.Ծաղկաձոր
<<Հավաքական թիմերի մարզական կենտրոն>> ՓԲԸ- քաղ.Երևան, Ծիծեռնակաբերդ 5, Սպորտ-Ավան
<<Էներգաիմպեքս>> ՓԲԸ- քաղ.Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3
<<Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա>> ՓԲԸ- քաղ. Վարդենիս, Երիտասարդության փող. 15:
Փաստորեն կառավարությունը վաճառքի է հանել, ինչ աչքը կտրել է, այդ թվում նաև այնպիսի կառույց, ինչպիսին է Կառավարության ընդունելությունների տունը, Ուռուցքաբանության ինստիտուտը, ԱԻՆ օդանավակայանը, մի շարք բուժհիմնարկներ և գիտական կենտրոններ: Ընդ որում, դատելով վարչապետի հանձնարարականներից, վաճառի գործն այս անգամ վստահվելու է մասնավոր բրոքերական ընկերություններին: Սա բացառիկ դեպք է, երբ մոտ 5 տասնյակ պետական ընկերությունները մասնավորեցնում են սոսկ իբրև գույք. որպես արդյունք նշվում է ընդամենը տարածքների վաճառքից ակնկալվող գումարի չափը և խոսք անգամ չկա ակնկակվող ներդրումների և հնարավոր զարգացումների մասին:
Նյութի աղբյուրը՝ Hayeli.am