Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չափից շատ ջուր խմելու հետևանքները.
Սննդաբաններն ահազանգում են, որ մեծ քանակությամբ ջուր խմելը կարող է հանգեցնել օրգանիզմում յոդի անբավարարության: Հակառակ այս ամենի, բոլոր բժիշկները խորհուրդ են տալիս օրական առնվազն 1- 1,5 լիտր ջուր խմել:
Որպեսզի նման խնդրի առջև չկանգնենք և պահպանենք հավասարակշռությունն օրգանիզմում, բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր յոդով հարուստ սնունդ ընդունել:
Մասնագետները խորհուրդ են տալիս շատ ծովի ձուկ և կաթանամթերք ուտել, որոնց մեջ առանձնապես շատ յոդ կա: Կարելի է նաև սովորական աղը փոխարինել յոդացվածով:
Մասնագետները հավաստիացնում են, որ առողջ մարդը պետք է ջուր խմի միայն այն ժամանակ, երբ ծարավ է: Եվ եթե նա օրական 1-1,5 լիտրից ավելի հեղուկի կարիք չի զգում, չպետք է իրեն ստիպի: