Fithacker.ru-ն գրում է, որ այս պտուղները նյութեր են պարունակում, որոնք օգնում են հյուսվածքների վերականգնմանը, դրանք առավել ամուր դարձնում։
1. Ծիրանի չիրը մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ չորացրած ծիրանը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի վրա՝ կալիումի պարունակության շնորհիվ։ Այն պարունակում է նաև ֆոսֆոր, երկաթ, կալցիում, կարոտին, վիտամին B5:
2. Թուզը կօգնի կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը։ Բացի այդ՝ չորացրած թուզը կօգնի օրգանիզմից դուրս բերել մակաբույծներին։ Օգտագործվում է բրոնխիտի բուժման ընթացքում։
3. Մարդու առողջության համար անփոխարինելի միջոց է նաև սալորաչիրը։ Այն մեծապես նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին։ Սև սալորի չրից պատրաստված թուրմն օգնում է ազատվել փորկապությունից և կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը։ Այն օգտակար է նաև բոլոր նրանց, ովքեր սրտի և բարձր ճնշման հետ կապված խնդիրներ ունեն։ Կարծիք կա, որ այն օգտակար է նաև երիկամների հիվանդության, ռևմատիզմի, լյարդի հիվանդության և աթերոսկլերոզի դեպքում։ Այն մեծ քանակով վիտամին A է պարունակում, որը լավացնում է տեսողությունը։