Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարևորում Սենթ Քիթս և Նևիսի դեմ տոնած հաղթանակը:
«Եթե հաշվի առնենք մրցակցին, ապա չէի ասի, թե նրանք բարձրակարգ հակառակորդ էին: Փորձում էինք արագ ֆուտբոլ խաղալ: Մեզ համար կարևոր չէր, թե որքան գոլեր խփեցինք, այլ այն, որ ճիշտ խաղային, որը մեզ պետք կգա Չեռնոգորիայի դեմ խաղին: Մարդիկ այն կարծիքին են, որ այս հաղթանակը մեզ շատ բան կտա, բայց դա այդպես չէ: Այսօր կար լավը և վատը մեր խաղում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Խոսելով առաջիկա մրցակցի՝ Չեռնոգորիայի մասին, հավաքականի ավագը փաստեց, որ այդ հանդիպումն իսկապես կարևոր նշանակություն ունի: «Մեկնելու ենք Չեռնոգորիա, որ հաղթենք: Դեռ 5 օր ժամանակ ունենք, որ լավ պատրաստվենք: Չի լինելու այն խաղը, որ եղավ այս մրցակցի դեմ: Ավելի դժվար և ավելի հետաքրքիր է լինելու»,-ասաց նա։
Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 10-ին: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հավաքականը արտագնա խաղում կմրցի Չեռնոգորիայի դեմ: