Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության քսանմեկ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Անգլիայի առողջապահության ազգային ծառայության հայտարարությունը: Սքոթլենդ Յարդն էլ հայտարարել է, որ ահաբեկչության գործով տասներկու հոգի արդեն ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ շաբաթ ուշ երեկոյան ավտոբուսը Լոնդոնի կամրջի մոտ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որից հետո երեք զինված ահաբեկիչները դուրս են եկել ավտոբուսից եւ կրակ բացել մարդկանց վրա: Զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ քառասունութը: