Մեր ամենօրյա սովորությունները կարող են բացահայտել բնավորության գաղտնիքները։ Եղունգները ներկելու, մազերը հավաքելու, ավտոմեքենա վարելու, պայուսակ կրելու ձևը շատ բան կարող են պատմել բնավորության մասին։ Եթե նկատել եք, մարդիկ տարբեր կերպ են կրում պայուսակը։ Marketium.ru-ն առաջարկում է ընտրել այն տարբերակը, որով կրում եք պայուսակը, և նոր փաստեր բացահայտել բնավորության մասին։
1. Մեջքի ետևում։ Ընկերասեր են, ազնիվ և ուղիղ։ Ցանկացած անարդարություն կարող է հունից հանել նրանց։ Միշտ պաշտպանում են իրենց տեսակետը: Սեփական կարիքներն առաջնահերթ են համարում և կարող են մոռանալ մյուսների մասին։ Չեն մտածում սեփական գործողությունների հետևանքների մասին, ինչի հետևանքով երբեմն երեխայի տպավորություն են թողնում։
Անկեղծորեն հավատացած են, որ մյուսներին անհարմարություններ չեն պատճառում։ Ընդհանուր առմամբ նրանց այդ վերաբերմունքը թեթևացնում է նրանց ագրեսիվությունը. չէ՞ որ որևէ մեկը չի նեղանա երեխայից, նույնիսկ, եթե նա անտանելի է։ Դա է պատճառը, որ անվախ են։
2. Որովայնի առջևից։ Այս մարդիկ կարողանում են հավաքել իրենց, թաքցնել սեփական բնավորության գծերը։ Բայց որոշակի առանձնահատկությունների շնորհիվ նրանց կարելի է ճանաչել ամբոխի մեջ։ Բարձր ինքնագնահատական ունեն, և ոչինչ չի կարող ազդել դրա վրա։ Հաճոյախոսություններին կա՛մ չեն արձագանքում, կա՛մ շատ չոր են արձագանքում։ Նրանց հետաքրքիր չէ ձեր կարծիքը, քանի որ նրանք ամեն ինչ գիտեն իրենց մասին։
Շարժումները կաշկանդված են, հասցված նվազագույնի. նրանց հիմնական խնդիրը ձեր հոգին աչքերով գրավելն է։ Եթե չեք ցանկանում ճշմարտությունը լսել, նրանց կարծիքը մի հարցրեք։ Նրանք երբեք չեն քծնում, ասում են այն, ինչ մտածում են։
3. Ուսին։ Ընդհանուր առմամբ դրական մարդիկ են։ Բարեսիրտ են, բայց կարող են ապատիկ տրամադրություն ունենալ։ Ամենաշատը չեն սիրում, երբ իրենց հրամայում են։ Զարգացած են, բայց միևնույն ժամանակ՝ միամիտ։ Կարող են ժամերով խոսել, բայց նաև լսել։ Ակտիվ կենսակերպ են վարում, բայց չեն շտապում։ Պարադո՞քս։ Այո՛։ Այս մարդկանց բնավորության մեջ համադրվում են հակադիր հատկություններ, որոնք զարմացնում են նաև նրանց։
4. Ուսի վրայից։ Այս մարդկանց շարքում շատ են ստեղծագործ անձինք։ Նրանք ամբիցիոզ չեն։ Գումարն ու իշխանությունը չեն գրավում նրանց ուշադրությունը։ Նրանք չեն ատում նյութական բարեկեցությունը, բայց փիլիսոփայական տեսանկյունից են մոտենում դրանց և հրաշալի հասկանում են դրանց ժամանակավոր բնույթը։ Նրանց դիրքորոշումը հետևյալն է՝ չեն ցանկանում միլիարդատեր լինել, բայց ցանկանում են միլիարդատիրոջ նման ապրել։ Տարբերություն, իրոք, առկա է։
5. Որովայնին։ Հավատարիմ են սեփական անկայունությանը։ Նրանց բնավորությունը փոխվում է լույսի արագությամբ։ Հեշտությամբ կարող են որոշում կայացնել տեղափոխվելու, աշխատանքը, բնակության վայրը փոխելու մասին։ Չեն կարողանում նույն տեղում մնալ։ Նրանց կողքին կյանքը միշտ եռում է։ Կարող են քննարկում վարել, բայց ընդունակ չեն լսելու։ Անհանդուրժող են բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց կարծիքով՝ կոնսերվատիվ են և կյանքի նկատմամբ այլ հայացքներ ունեն։ Նրանց երբեք չեք կարող համոզել այն, ինչը չեն հավանում։ Արագ են կողմնորոշվում։
6. Գլխին։ Այս մարդիկ մշտապես ճախրում են երկնքում։ Դա նկատվում է դեռ մանուկ հասակից։ Նրանք ապրում են սեփական աշխարհում։ Միշտ մտածոմ են վաղվա օրվա մասին։ Նրանց հետ շփվելիս հարկավոր է պատրաստ լինել ամեն ինչի։ Ընդհանուր առմամբ բարի են, հանգիստ, բայց մի փոքր ինֆանտիլ։