Hraparak.am- ը գրում է.

Սուրհանդակը հրապարակել է Քըրք Քրքոյանի տապանաքարի լուսանկարը։

Ինչպես կյանքում ապրել է համեստ, նույնքան համեստ է նաև նրա քարը։

Նայում ու ակամայից աչքիդ առաջ հառնում են մեծահարուստների տոննայանոց տապանաքարերը, շքեղ ցուցադրական ձևավորումը ու հասկանում ես, որ մահացած մարդուն դա պետք չէ․․․

Նրան միայն հիշելու են իր անունով․․․

Մեծ բարեգործի այս համեստ տապանաքարը մագնիսի նման կարեկից սրտեր է քաշելու և բյուրեղացնելու։ Քըրք Քրքոյանի համեստ տապանքարը մեծահարուստների մի ողջ սերունդ է կրթելու։

Եղեք համեստ, եթե կյանքը դա չի սովորեցնում, մահը հողով հարթում ու հավասարեցնում է աղքատին ու հարուստին։

Դրսում մնում է միայն անունը։

Նրա վրա դողացեք․․․

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am