Տորաի հին ձեռագրեր է հայտնաբերվել Բոլոնիայի համալսարանում, որոնք 850 տարվա պատմություն ունեն: Այս մասին գրում է France Presse գործակալությունը` հղում կատարելով համալսարանի պրոֆեսոր Մաուրո Պերանիին:

Հուդայական կրոնի ամենաընդունված և կարևոր գրքի Տորայի գլանաձև փաթաթված ձեռագրերը երկար ժամանակ պահպանվել են Բոլոնիաի համալսարանի գրադարանում և հավուր պատշաճի չեն ուսումնասիրվել գրադարանավարուհու սխալ աշխատանքի պատճառով, որը 1889 թվականին սխալ կերպով է թվագրել ձեռագրերը:

Մուրո Պերանիի խոսքերով երբ տեսել է Տորայի ձեռագրերը միանգամից հասկացել է, որ դրանք ավելի հին է քան ենթարդրվում էր: Պրոֆեսորը նշել է ձեռագրերի բաբելոնական ոճը և այն, որ տեքստում առկա է XII դարից հետո ուսումնասիրված լեզվի նմուշներ: Հետագայում Ամերիկայում և Իտալիայում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռագրերը իրականում պատկանում են XII-XIII դարերին և հնարավոր է ամենահին են գոյություն ունեցողների մեջ:

Նախկինում համարվում էր, որ Տորայի ամենահին ձեռագիրը պատկանում է XIII-ին դարին: