Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե իր դստեր հարսանեկան զգեստի համար 25 հազար ԱՄՆ դոլար են վճարել:
«Էս ի՞նչ եք խոսում, էդ շորը մենք ենք կարել»,- այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը՝ նշելով, որ նորմալ հարսանիք են արել, ոչ մի ճոխություն չի եղել:
Լրագրողներից մեկի հարցին՝ դուք ձեզ միլիոնատեր համարում եք, գործարար պատգամավորը պատասխանեց. «Ես ի՞նչ միլիոնատեր, ինձ որտեղի՞ց էդքան փող»: