Կրթության ազգային ինստիտուտի փոխնախագահ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մայիսի 29-ին Հ1-ի «Հրապարակում» կառավարության լրատվական հաղորդման ժամանակ, որը նվիրված էր շտեմարաններին, ԳԹԿ-ի պաշտոնյա Արա Իսպիրյանն այն հարցին, թե ինչու ՀՀ վարչապետի «շտեմարանները չեն կարող բիզնես լինել» հայտարարությունից հետո միայն շտեմարանները հայտնվեցին իրենց կայքում, պատասխանեց, որ այդ մասին անհրաժեշտ եղավ հրատարակիչների հետ բանակցել ու համոզել:
Հասարակությունը երևի չգիտի, որ հայոց լեզվի շտեմարանների հնգհատորյակն էլ ԳԹԿ-ն է հրատարակել, ուրեմն ձեզ ո՞վ համոզեց, որ հրապարակեցիք, ինչո՞ւ հունվարին դուք օրինակ չեղաք և չհրապարակեցիք, եթե դա ձեզ համար բիզնես չէր, իմ կարծիքով, այն էլ ստվերային»: