Հայաստանի Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի հետ երեկ այցելել է Հաղարծին:

Լոպիրյովան 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության դեսպանն է: Հայաստան կատարած այցից Լոպիրյովան տեսանյութեր է հրապարակել «Instagram»-ի իր էջում (Story բաժնում). Լուսանկարները հրապարակել է Sport.News.am կայքը: