Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկացմամբ, 2013 թ. մայիսի 29-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազների վճռաբեկ բողոքը։ Թեմայի շուրջ Գարնանային զորացրումը հնարավոր է հետաձգվի մինչև 40 օրով Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերների փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ 2013 թ. մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Մատաղիսի» գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները: Ինը տարվա դժվար պայքարից հետո երիտասարդներն արդարացված են, սակայն արդարադատությունը այս գործի շրջանակներում վերականգնված համարել չենք կարող: Դեռևս բացահայտված չէ երկու զինծառայողներին կյանքից զրկողների, նրանց պատասխանատվությունից խուսափելու և երեք երիդասարդներին անօրինական հետապնդումների ենթարկող անձանց ինքնությունը:

Աղբյուրը՝ hcav.am