Մեր աշխարհը, թվում է, Երրորդ համաշխարհայինի շեմին է. երկրագնդի կեսում տեղ գտած ահաբեկչական գործողությունները, բնական ռեսուրսների (ջուր, նավթ և այլն) սպառվելը, Ռուսաստանի ու Ուկրաինայի, Հյուսիսային ու Հարավային Կորեաների, Հնդկաստանի ու Չինաստանի լարված հարաբերությունները վկայում են այդ մասին։ Չնայած սրան՝ կան այնպիսի երկրներ, որոնք չեզոք դիրքում են, ու Երրորդ համաշխարհայինը ոչ մի վտանգ չի ներկայացնի այս երկրների համար։ Ձեզ ենք ներկայացնում այդ տասը ամենաանվտանգ երկրները։

Թուվալու
Թուվալուն խաղաղօվկիանոսյան պետություն է։ Այն չափից դուրս մեկուսացած է ու այս մեկուսացման և չեզոքության արդյունքում քաղաքականապես միասնական ազգ չէ։ Այն փոքր բնակչություն ունի, աննշան ռեսուրդներ, ուստի Երրորդ համաշխարհային ներգրավված երկրներն այս երկրի վրա հարձակվելու ոչ մի շահ չեն ունենա։ Ավելին՝ ի տարբերություն մյուս կղզիների ժողովրդի՝ Թուվալուի մարդիկ կարողանում են ինքնուրույն ապահովել իրենց ապրուստը. նրանք իրենք են արտադրում իրենց մթերքն ու այլ անհրաժեշտություններ։

Նոր Զելանդիա
Նոր Զելանդիան մեկ այլ մեկուսացած, սակայն զարգացած երկիր է՝ ժողովրդավարության կայուն մակարդակով ու առանց պատերազմների պատմությամբ։ Այն նույնպես, Թուվալուի նման, գոյատևում է սեփական ռեսուրսներով. այն ունի պարարտ հող, մաքուր ջուր ու զբաղվում է սեփական սննդի արտադրությամբ։

Շվեյցարիա
Չնայած Շվեյցարիան հարևան է Գերմանիային, Ֆրանսիային ու Իտալիային, որոնք, ամենայն հավանականությամբ, Երրորդ համաշխարհայինի ակտիվ մասնակիցներ կլինեն, պատերազմն այս երկրին չի սպառնում։ Եվրոպայի արյունոտ պատմության ընթացքում Շվեյցարիան ապացուցել է իր անվտանգությունը։

Բութան
Բութանին այս ցանկում տեսնելը հնարավոր է՝ զարմանալի թվա, քանի որ այն սահմանակից է պատերազմի պոտենցիալ մասնակիցներին՝ Հնդկաստանին ու Չինաստանին։ Բայց ճշմարտությունն այն է, որ դրա յուրօրինակ դիրքն ու լանդշաֆտը երկիրը դարձնում են գերազանց ապաստարան յուրաքանչյուր ավերիչ աղետի համար։ Բութանը շրջապատված է Հիմալայներով, ինչն է՛լ ավելի անվտանգ ու ապահով է դարձնում այն։

Չիլի
Չիլին Հարավային Ամերիկայի ամենաբարգավաճող երկրներից է։ Այն գրեթե անմատչելի է արևմուտքից։ Քանի որ այն գտնվում է Հարավային կիսագնդում, ավելի քիչ է աղտոտված, քան Հյուսիսային կիսագունդը, որովհետև ավելի քիչ է բնակեցված ու ավելի քիչ արդյունաբերությամբ։

Գրինլենդ ( Դանիա )
Չնայած Դանիան ինքը կգտնվի պատերազմի կիզակետում, բայց դրա մաս կազմող կղզին՝ Գրինլենդը, ոչ։ Այս ցանկի այլ կղզիների նման Գրինլենդն էլ մեկուսացած է, քաղաքականապես ակտիվ չէ ու լեռնային է։

Մալթա
Մալթան փոքրիկ կղզի է, որը գտնվում է Միջերկրական օվկանոսում։ Քանի որ այն շատ փոքր է, ոչ մի երկիր զենք ու ուժ չի կորցնի դրա վրա։ Այն պարզապես կարհամարհվի ու դուրս կմնա Երրորդ համաշխարհայինի կիզակետից։

Իռլանդիա
Նույնիսկ այն դեպքում, երբ Իռլանդիան գտնվում է Անգլիայի կողքին, այն լիովին անկախ է արտաքին քաղաքականությունից ու ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Այն կապված չէ Երրորդ համաշխարհայինի պոտենցիալ մասնակիցների հետ։

Ֆիջի
Ֆիջին մեկ այլ մեկուսացած կղզի է՝ տեղակայված Խաղաղ օվկիանոսում։ Այն փոքր բնակչություն ունի, խաղաղ արտաքին դիվանագիտություն ու ռեսուրսների ոչ մեծ պաշար։ Այդ պատճառով էլ այն ոչ մի երկրի համար վտանգ չի հանդիսանում, ու ոչ մի մասնակից պատճառ չի ունենա Ֆիջիին ներգրավելու ռազմական գործողությունների մեջ։

Իսլանդիա
Իսլանդիան խաղաղ ու չեզոքություն պահող երկիր է։ Այն սահմանակից չէ ոչ մի երկրի ու հեռու է աշխարհի մնացած մասից։ Բացի այդ՝ այն լեռնային երկիր է, ինչն իր հերթին նպաստում է անվտանգությանն ու ապահովությանը։