Մայիսի 31-ին, ժամը 10.00-ին պաշտոնական այցով ՀՀ ԱԻ նախարարություն (հասցե` Դավթաշեն 4, Ա. Միկոյան 109/8) կժամանի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և աջակցություն ցուցաբերել տեղի փրկարար ծառայությանը։

ԼՂՀ նախագահի այցի կապակցությամբ ԱԻ նախարարության շարահրապարակում տեղի կունենա ԱԻՆ ձեռքբերումները և տեխնիկական հագեցվածությունը ներկայացնող ցուցադրություն, ինչպես նաև կանցկացվի ցուցադրական ուսումնավարժություն։

ԱԻՆ