Լոռու մարզի Շնող համայնքի եկեղեցում այսօր՝ հունիսի 18-ին, տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Արայիկ Մատինյանի հոգեհանգիստը։
Զոհված զինծառայողին հրաժեշտ տալու էին եկել համագյուղացիները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արայիկ Մատինյանի հուղարկավորությունը կկայանա վաղը։ Նրան կհուղարկավորեն Շնողի գերեզմանատանը։
20-ամյա զինծառայողը սոցիալապես անապահով ընտանիքից էր, իրենից մեծ քույր ուներ: Նա շուտով զորացրվելու էր:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):