Հյուսիսային Կարոլինայի 22 ամյա բնակիչ Դոնթե Ջամար Սիմսը, որը իր Twitter-յան էջում սպառնացել է սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, դատապարտվել է կես տարի ազատազրկման: Այս մասին գրում է Associated Presse գործակալությունը:
Ջամար Սիմսն անցյալ տարի իր Twitter-ում գրել է « ԱՄՆ գաղտնի ծառայությունները անզոր կլինեն, երբ ես ուղղեմ հրացանս Բարաքի ճակատին» և հաստատել է, որ կդառնա «նախագահին սպանողը» ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նիստի ժամանակ:
22-ամյա տղամարդը դատարանում ընդունել է իր մեղքը և պատմել, որ հաղորդագրությունը գրելու ժամանակ գտնվել է մարիխուանայի ազդեցության տակ: Այնուամենայնիվ նա հայտարարել է, որ գիտակցել է` ինչ է գրել:
Միաժամանակ Սիմսի բլոգում, որը փակված է արդեն անցած տարվանից, տեղադրվել էր հաղորդագրություն, որտեղ նա իր խորը համակրանքն է արտահայտել Միշել Օբամաին: