«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է Արթուր Վարդանյանի եւ նրա խմբի գործով, կալանավայրից ուշի ուշով հետեւում է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին:
5 տարի առաջ նա հիմնել էր «Հակակրիմինալ» հասարակական շարժումը եւ հայտարարում էր, որ նպատակ ունի «մաքրել խանական համակարգը կոռուպցիայից»: Նույնիսկ կոռումպացված պաշտոնյաների «սեւ ցուցակ» էր կազմել, որը գլխավորում էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Ցուցակը երկար էր:
Գնդապետ Մարգարյանն իր ասուլիսների ժամանակ ամեն անգամ մի նոր անուն էր հրապարակում եւ ներկայացնում տվյալ անձի ունեցվածքի չափը, նրա կապերը քրեական աշխարհի հետ, հայտարարում, որ հասնելու է եվրոպական կառույցներին ու դրանց միջոցով հետ է բերելու կոռումպացված իշխանավորների թալանածը:
Այժմ իրավապահների ամեն նոր հակակոռուպցիոն «միջոցառումից», որեւէ կոռումպացված դատավորի, դատախազի կամ այլ պաշտոնատար անձի ձերբակալումից հետո նա հանում է իր ցուցակը, գրում-ջնջում՝ վստահեցնելով, որ տվյալ անձը ժամանակին ներառված է եղել «Հակակրիմինալի» իր ցանկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					