Ամփոփվել է «Команда» թերթի ավանդական քվեարկության արդյունքները, որն արվում է նրա համար, որպեսզի պարզ դառնա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը, հաղորդում է dynamo.kiev.ua-ն:
Այդ հարցմանը մասնակցում են Ուկրաինայի առաջնությունը ներկայացնող թիմերի ավագները և մարզիչները, ինչպես նաև լրագրողները: «Շախտյորն» արդեն երկար ժամանակ է ինչ բողոքում է այս քվեարկության դեմ:
Հերթական հարցման արդյունքում պարզ է դարձել , որ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է դարձել «Մետալիստի» հարձակվող Մարկո Դևիչը, ով հավաքել է 16 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հենրիխ Մխիթարյանը, հավաքելով 12 միավոր, իսկ երրորդ հորիզոնականը 7 միավորով զբաղեցրել է Ռոման Զոզուլյան:
Մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պարզ է դարձել նաև 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը:
Առաջին հորիզոնականը 75 միավորով զբաղեցրել է Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ հորիզոնականը Անդրեյ Յարմոլենկոն` 38 միավոր, իսկ երրրոդ հորիզոոնականը 29 միավորով զբաղեցրել է Քլեյթոն Խավիերը` 29 միավոր:
ArmFootball.com